- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60 minutes
Հավ լցոնված սնկով և հնդկաձավարով
Բաղադրիչներ
- հավ ամբողջական - 2200 գր
- հնդկաձավար (гречка) - 250 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 280 գր
- մայոնեզ - 75 մլ
- աղ - 3,5 թ/գդ
- պղպեղ սև - 1 թ/գդ
- քրքում - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հավը մշակում ենք և լվանում։ Այժմ այն ոսկրահան ենք անում։ Թողնում ենք միայն տոտիկների և թևիկների ոսկորները` հեռացնելով թևերն ու կմախքը միացնող ոսկորը։ Սուր դանակ ենք վերցնում և անցնում գործի։ Ոսկրահան անելն այնքան էլ բարդ չէ, պարզապես ժամանակատար է։ Հավը կրծքամսի հատվածով դեպի ներքև ենք դնում և մեջքի հատվածի երկայնքով կտրվածք ենք անում ` վզին չենք հասնում։ Դանակի սայրի ծայրով ոսկորը մսից առանձնացնում ենք։ Հավի բդերի և թևիկների հոդերը պտտեցնելով` այդ ոսկորները հանում ենք:
- Այսպես շարունակում ենք, մինչև կմախքը մսից առանձնացնենք։
- Այժմ հավը կարում ենք, որպեսզի նախկին տեսքին վերադարձնենք։ Կարող ենք հավը փայտիկներով կարել։ Այդպես ավելի արագ է ստացվում, հավի մեջ էլ թելեր չեն մնա։
- Այժմ պատրաստում ենք միջուկը։ Սոխը կիսաշրջաններով կտրատում ենք և մի քիչ բուսայուղի մեջ տապակում։
- Սունկը խոշոր կտրատում ենք։
- Սունկը լցնում ենք սոխի վրա, 1/2 թ/գդ աղ և 1/2 թ/գդ աղացած սև պղպեղ ենք ավելացնում։ Սունկը սոխի հետ բաց կափարիչով միջին ուժեղության կրակի վրա մոտ 7 րոպե տապակում ենք։
- Հնդկաձավարը աղաջրի մեջ եփում ենք մինչև կիսաեփ դառնա։ Ավելացնում ենք սունկն ու սոխը և այդ ամենը լավ խառնում ենք։ Միջուկը պատրաստ է։
- Միջուկը հավի փորի մեջ ենք լցոնում, իսկ վերջում այդ անցքը փայտիկով փակում ենք կամ կարում։
- Հավը պատրաստ է, այժմ անցնում ենք մարինադին։ Ամանի մեջ ենք լցնում աղը, պղպեղը, մայոնեզն ու քրքումը։
- Այս խառնուրդը քսում ենք հավի վրա, բայց պետք է առանց ավելորդ ջանքերի և զգույշ գործենք։ Հավը 2 ժամով զով տեղ ենք տեղափոխում, որպեսզի այն մարինացվի։ Այնուհետև այն տեղափոխում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ` կարած հատվածով դեպի ներքև։ Ձևամանը տեղափոխում ենք նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և եփում ենք մինչև պատրաստ լինի։
- Հավը կարմրելուց հետո, փափկամսի կամ բդիկների հատվածում պատառաքաղով կամ փայտիկով ծակծկում ենք (դա անում ենք, որպեսզի հասկանանք՝ միսը պատրաստ է, թե՝ ոչ), եթե պատրաստ է, ջեռոցն անջատում ենք։ Հավը պատրաստ է մատուցման։
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ հավ լցոնված սնկով և հնդկաձավարով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: