- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30-40 minutes
Հավի թևիկների խորոված
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք մարինադը։ Ամանի մեջ ենք լցնում սոյայի սոուսը, մանանեխը, մեղրը, կծու կետչուպն ու աղը։ Այնուհետև այդ ամենը լավ խառնում ենք։
- Թևիկները լվանում ենք, դնում ամանի մեջ և վրան մարինադ լցնում։ Լավ խառնում ենք, որպեսզի թևիկներն ամբողջությամբ մարինադով ծածկվեն։ Ամանը կափարիչով ծածկում ենք և 12 ժամով (կամ առնվազն 2 ժամով) տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թևիկները մարինացվեն։ Կարող ենք գիշերը սառնարանում թողնել։ Մարինացնելու ընթացքում թևիկները մի քանի անգամ խառնում ենք։
- Թևիկները մարինացնելուց հետո կարող ենք կրակը վառել։ Խորովածը բաց կրակի վրա չի կարելի խորովել, այլապես միսը չի եփվի, այլ միանգամից կվառվի։ Այդ իսկ պատճառով, սպասում ենք կրակը նստի։ Թևիկները շամփուրների վրա ենք հագցնում, կամ դնում ենք բարբեքյուի ցանցի մեջ և դնում ենք մանղալի վրա։ Հետևում ենք, որպեսզի թևիկները չայրվեն։
- Եթե թևիկները բարբեքյուի ցանցի մեջ են, պարբերաբար շրջում ենք, որպեսզի դրանք հավասարապես խորովվեն։ Նույնը անում ենք նաև շամփուրների դեպքում։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, հավի թևիկների խորոված պատրաստելիս, պետք է շատ ուշադիր լինենք, քանզի դրանք շատ շուտ են եփվում, և ուժեղ կրակից կամ երկար խորովելուց կարող են վառվել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: