- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 45 minutes
Խնձորով փախլավա
Բաղադրիչներ
- ընկույզ - 3 բաժակ
- եղեգնաշաքար - 1/3 բաժակ
- դարչին - 1/2 թ/գդ
- խնձոր - 1 հատ
- խմոր ֆիլո - 500 գր (կամ շերտավոր խմոր)
- կարագ - ըստ ճաշակի
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 1 բաժակ
- մեղր - 1/3 բաժակ
- դարչին - 1 ձողիկ
- ջուր - 1/2 բաժակ
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի (աղացած)
- մեխակ - ըստ ճաշակի (աղացած)
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8: Ընկուզեղենը լցնում ենք տապակի մեջ և 5-10 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում բովում ենք։ Այնուհետև շաքանակագույն շաքարավազի և դարչինի հետ ընկուզեղենը բլենդերի մեջ փշրանքի ենք վերածում։
- Խնձորները բարակ շրջաններով կտրում ենք։
- Տապակը կարագով պատում ենք։ Եթե շերտավոր խմոր ենք օգտագործում, ապա պետք է առավելագույնս բարակ գրտնակենք։ Խմորի 4 շերտերը կարագով պատում ենք և տապակի մեջ իրար վրա ենք շարում։ Ընկուզային խառնուրդի 1/4 մասը լցնում ենք խմորի վրա:
- Այնուհետև վրան ենք շարում խնձորի կեսը։ Վրան կրկին ընկույզ ենք ցանում և 4 հատ կարագապատ շերտ ենք դնում։
- Նույն գործողությունը երկրորդ անգամ ենք կրկնում. ընկույզ-խնձոր-ընկույզ-խմոր։ Երրորդ անգամ նույն կերպ դասավորում ենք, սակայն առանց խնձորի շերտի. ընկույզ- 3-4 շերտ խմոր։ Վրան առատորեն կարագով պատում ենք։
- Սուր դանակով փախլավան կտրում ենք:
- Օշարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և եռման աստտիճանի ենք հասցնում, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Այնուհետև կրակի տակն իջեցնում ենք, մինչև օշարակը կիսաեփ դառնա։ Սառեցնում ենք։
- Թխում ենք մոտ 45 րոպե` մինչև 160-175 աստիճան տաքացրած ջեռոցում։ Եթե փախլավան արդեն ոսկեգույն է, ջեռոցից հանում ենք։ Տաք փախլավայի վրա ենք լցնում սառած օշարակը։
- Մատուցում ենք սառը վիճակում։
Ի դեպ, խնձորներով փախլավա պատրաստելիս, լավ կլինի խնձորները թթվաշ չլինեն։ Իսկ եթե օշարակ պատրաստելու ժամանակ չկա, կարող ենք վրան պարզապես նշված բաղադրիչների հետ խառնած հալեցրած մեղր լցնել։ Մատուցում ենք սառը վիճակում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: