- Բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն (պատրաստելուց 60-90 րոպե առաջ սառնարանից պետք է նախապես հանել)։
- Ձվի թարմությունը որոշելու համար պետք է այն ընկղմել ջրով լի բաժակի մեջ. եթե ձուն սուզվում է բաժակի հատակը, նշանակում է թարմ է և՝ հակառակը։
- Բաղադրատոմսերի մեջ buttermilk ասվածը կարելի է փոխարինել 1 բաժակ կաթի մեջ 1 թ/գդ քացախի խառնուրդով։
- Բաղադրիչների ճիշտ քանակությունը որոշելու ամենաճիշտ տարբերակը էլեկտրոնային կշեռքն է։
- Մեկ ձուն միջինը կշռում է 37-40 գրամ , որից 20-ը մոտավորապես դեղնուցն է։ Ձուն ավելի լավ է առանձնանում, երբ սառած է լինում, իսկ հարելու համար ամենահարմարը տաք սպիտակուցներն են։
- Սպիտակուցները կարելի է սառեցնել սառցախցիկում (հերմետիկ փակված ամանի մեջ), իսկ օգտագործելուց 1 օր առաջ պետք է հանել այնտեղից։
- Վանիլինի փոխարեն ցանկալի է վանիլի էքստրակտ կամ էսենցիա օգտագործել։
- Ձվերը սենյակային ջերմաստիճանի դարձնելու համար անհրաժեշտ է դրանք պարզապես տաք ջրով լի բաժակի մեջ ընկղմել։
- Կարագը սենյակային ջերմաստիճանի բերելու համար պետք է մանր-մանր կտրատել և դնել ափսեի մեջ։
- Ցանկացած բաղադրատոմսում մուգ շոկոլադը կարելի է փոխարինել կաթնայինով և՝ հակառակը։
- Եթե բաղադրատոմսում կարագի կողքին ոչ մի նշում չկա` միշտ օգտագործեք ոչ աղի սերուցքային կարագ։
Կարևոր խորհուրդներ թխվածքներ պատրաստելիս 🙂 Բաղադրիչների խառնելու ընթացքը
- Չոր բաղադրիչները ցանկալի է լավ խառնել նախքան հեղուկ բաղադրիչներին ավելացնելը:
- Շաքարավազն ու կարագը հարելիս պետք չէ ծուլանալ։ Իդեալական տարբերակում պետք է ստանալ սպիտակ թեթև զանգված, որի համար հարկավոր է հարել այն 5-8 րոպե։
- Երբ չոր բաղադրիչները հեղուկ բաղադրիչների հետ եք խառնում, առաջինը պետք է չոր բաղադրիչները լցնել։
- Խմորի կամ չոր բաղադրիչների վրա ձուն կոտրելուց հետո պետք չէ զանգվածը շատ խառնել: Պարզապես պետք է հարել մինչև համասեռ զանգվածի ստանալը:
- Շաքարավազը լցնելիս պետք է զգույշ լինել. շատ շաքարավազի դեպքում թխվածքի վրա մուգ կեղև է առաջանում, իսկ քիչ շաքարավազի դեպքում կեղևը բաց գույնի է լինում, խմորը` ձիգ։
- Պետք չէ ալյուրի չափաքանակը չարաշահել, քանի որ շատ ալյուրի դեպքում խմորի վերևում ճաքեր են առաջանում։
- Ձվի դեղնուցները խմորի մեջ գցելուց առաջ ցանկալի է դրանք առանձին հարել բաժակում:
- Եթե մեկ պտղունց աղը քաղցր խմորի մեջ գցենք, այն ավելի կուժեղացնի մյուս բաղադրիչների բույրը։
- Սպիտակուցային զանգվածը խմորին ավելացնելիս պետք է շատ զգույշ խառնել՝ վերևից ներքև շարժումներով:
- Մերենգայի համար սպիտակուցները հարելիս պետք է տվյալ ամանը մաքրել մի քանի կաթիլ կիտրոնահյութով կամ քացախով թրջված անձեռոցիկով։
- Եթե խմորի մեջ տարբեր բուրավետիչներ ենք ավելացնում, ավելի լավ է սկսել վանիլինից, քանի որ այն ուժեղացնում է այլ բուրավետիչների համը։
Կարևոր խորհուրդներ, որոնք պետք է հաշվի առնել խմորեղեն թխելիս
- Եթե պատրաստում եք բազմաշերտ խմորեղեն, ավելի լավ է խմորը բաժանել հավասար մասերի և առանձին թխել ամեն շերտը:
- Խմորը ձևամանի մեջ լցնելուց հետո պետք է դանակով հավասարեցնել այն։
- Խմորը պետք է լցնել ձևամանի մեջ 1/2-2/3-ի չափից ոչ ավել։
- Թխվածքներ պատրաստելիս ավելի լավ է առաջնորդվել ջեռոցի առանձնահատկություններով և ինքնուրույն կարգվորել բաղադրատոմսում նշված ջերմաստիճանը։
- Միշտ պետք է սպասել, որ ջերմաստիճանը ջեռոցում անհրաժեշտ աստիճանի հասնի, հետո նոր թխել խմորեղենը։
- Խմորով լի ձևամանը պետք է աշխատել ջեռոցի մեջտեղի հատվածում դնել (եթե մի քանի ձևամաններով ենք թխում, որքան հնարավոր է եզրերից հեռու)։
- Որպեսզի տորթը հավասար թխվի, 20 րոպեից (բայց ոչ շուտ) ձևամանը պտտում ենք հակառակ կողմի վրա (իհարկե, սա չի վերաբերվում բիսկվիթային խմորներին):
- Խմորեղենը հարկավոր է միշտ թխել ջեռոցի մեջտեղի դարակում, եթե բաղադրատոմսում հատուկ նշված չի կոնկրետ դարակը:
- Սովորաբար, թխվածքի պատրաստ լինելը կարելի է զգալ խոհանոցում տարածված բույրով 🙂
- Եթե ուզում ենք լուցկու օգնությամբ (եթե լուցկին չոր է դուրս գալիս, ուրեմն խմորեղենը պատրաստ է) փորձել տորթը պատրաստ է, թե ոչ, ապա պետք չէ տորթը ջեռոցից ամբողջովին հանել։ Կարելի է զգուշությամբ մի փոքր բացել ջեռոցի դուռը և շատ արագ ստուգել թխվածքի պատրաստ լինելը:
- Կարկանդակը ջեռոցում պետք չէ երկար թխել, քանի որ այն ավելի չոր է դառնում։
Ինչպես ճիշտ սառեցնել թխվածքը և պատել կրեմով
- Ցանկալի է թխվածքը ջեռոցում ցանցի վրա 10 րոպե թողնել, հետո նոր հանել ջեռոցից։
- Քափքեյքերը պետք է անմիջապես ձևամանից հանել, այնուհետև դնել ցանցի վրա, որ սառչեն։
- Կտրատելուց կամ կրեմ քսելուց առաջ թխվածքի սառած շերտերն անհրաժեշտ է սննդային փաթեթով փաթաթել և 30 րոպեով տեղափոխել սառցախցիկը։
- Կրեմը քսելուց առաջ սիլիկոնե փուզայով անհրաժեշտ է տորթի վրայից բոլոր փշրանքները մաքրել։
- Որպեսզի թխվածքի շերտերի միջև կրեմը հավասար չափով լցվի, անհրաժեշտ է կլոր անցքերով հրուշակեղենային պարկերի մեջ լցնել այն, ապա զոլերով լցնել խմորի վրա:
- Կրեմը սկզբում հարկավոր է քսել բարակ շերտով` բոլոր մասերը ֆիքսելով։ Այնուհետև դնել սառանարանը 30 րոպեով, հետո քսել կրեմի մնացած մասը (սա կոչվում է breadcrumbs coating)։
- Եթե տորթը կրեմով պատելու ժամանակ չունեք, կարող եք շաքարի փոշի կամ կակաո ցանել` դրանք հրաշքներ են գործում։
- Եթե ուզում եք, որ տորթն ավելի փայլուն լինի` մատուցելուց առաջ զգուշորեն ֆենով տաք օդ փչեք տորթի վրա։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat lav xmorexenner uneq
Շատ շնորհակալություն 🙂
Դեռ չեմ համտեսել բայց գիտեմ որ , եթե Շեֆ Խոհարարի պատրաստածն է ուրեմն համեղ է։
Անչափ շնորհակալ ենք 🙂
Շատ շնորհակալություն, իմ տեսած ամենալավ, հետաքրքիր և օգտակար էջն է, հաճելիորեն զարմացրեց:Վստահ եմ, որ ինձ շատ կօգնի և կհեշտացնի խոհանոցային գործում :
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
wow
Hianali e
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂
Shat lavnen
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
շնորհակալություն ճիշտ խորհուրդների համար
Shat lav txvacqer imaca aysor es shat shnorakal em
Ուրախ ենք, որ օգնում ենք Ձեզ 🙂
Shat shnorhakal em shat lav xorhurdner eq mez talis
Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ հետևում եք մեզ:
barev dzes
Shat shnorhakalutyun lav xorhurdneri hamar
Barev dzez mi ban harcnem inchpes anel ,vor torti biskvit@ tetev lini.
Barev dzez mi ban harcnem inches anel ,vor torti biskvit@ teyev lini
Բարև Ձեզ, այս բաղադրատոմսով պատրաստված բիսկվիթը շատ նուրբ և թեթև է ստացվում, իսկ ցանկության դեպքում կարող եք կակաո չավելացնել՝
http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%AB%D6%86%D5%B8%D5%B6%D5%A5-%D5%A2%D5%AB%D5%BD%D5%AF%D5%BE%D5%AB%D5%A9/
Shnorhakalutyun dzez ogtakar xorhurdner talu hamar
Բարև Ձեզ, անչափ շնորհակալ ենք 🙂
Iskapes hrashali ej e,shnorhakalutyun dzezArmine
Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
շնորհակալություն ճիշտ խորհուրդների համար
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
SAT SNORHAKAL ENQ VOR VOROS BANER CGITEINQ IMACANQ EV AIN CENQ MORANA
Շնորհակալություն 🙂
Shat lav xorhurdner eq talis shnorhakalutyun dzez
Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ հետևում եք մեզ 🙂
բարև ձեզ. ինչպես պատրաստել տորթի բիսկվիթը որպեսզի շուտ չիջնի?կրակից վերցնելուց հետո իջնում է?
Բարև Ձեզ, ահա այստեղ կարող եք կարդալ բիսկվիթ պատրաստելու գաղտնիքները, որոնք կօգնեն Ձեզ շատ հաջող բիսկվիթ պատրաստել 🙂
Mi Harc karelie??biskvit em txum shat lav e stacvum. Bayc jerocic haneluc heto uratutyun@ ichnum e inchic klini??
Սիրելի Տաթև, երբ խմորն ուռչում է, ջեռոցից հանելու փոխարեն, պետք է իջեցնել ջերմաստիճանն ու շարունակել թխել ևս 10-15 րոպե։ Այդ դեպքում կստանաք հարթ մակերեսով բիսկվիթ։ ։)
Uxxaki xosqer chunem dzer eji het kapvac
Inch pntrum es hastat ka
SHNORHAKAL EM…
Սիրելի Լիլիթ, անչափ շնորհակալ ենք Ձեր բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ ենք, որ օգտվում եք մեր կայքի նյութերից։ 🙂
Քանի՞ աստիճանի տակ պետք է թխել նապոլեոն թխվածքի շերտերը
Սիրելի Սուսաննա, Նապոլեոն թխվածքի շերտերը պետք է թխել մոտ 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ ։)