- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5-7 minutes
Ելակով չիզքեյք բաժակի մեջ
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 400 գր (կամ ցանկացած տեսակի սերուցքային պանիր)
- շաքարի փոշի - 100 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- կաթ - 50 մլ
- ժելատին - 6 գր
- Ելակով սոուսի համար՝
- ելակ - 400 գր
- շաքարավազ - 2 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4: Սա չիզքեյքի տարբերակ է, բայց առանց թխելու։ Այստեղ ի տարբերություն դասական չիզքեյքերի, թխվածքաբլիթի ու կարագի փոխարեն, սովորական բիսկվիթային շերտ է։
Ժելատինը կաթի մեջ թրջում ենք, որպեսզի ուռչի։
Մասկարպոնեն շաքարի փոշու և վանիլինի հետ հարում ենք։
- Ուռած ժելատինը միջին ուժեղության կրակի վրա հալեցնում ենք, մի քանի րոպե թողնում ենք սառչի։ Ավելացնում ենք 2 ճ/գդ մասկարպոնեն և խառնում ենք։ Այնուհետև զանգվածը լցնում ենք մնացած մասկարպոնեի վրա և լավ խառնում ենք։
- Բաժակների մեջ ենք շարում շրջանաձև կտրած բիսկվիթները։ Բիսկվիթների վրա պանրային զանգվածն ենք լցնում։
- Դնում ենք սառնարանը, որպեսզի պնդանա։
Պատրաստում ենք ելակով սոուսը։ Ելակը շաքարավազի և օսլայի հետ խյուսի ենք վերածում։
- Ելակով զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի։ Կրակից վերցնում ենք։
Այնուհետև ելակով զանգվածը լցնում ենք սառած պանրային ժելեի վրա և կրկին մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։
Վրան ելակի կտորներ ենք դնում և մատուցում։
Այսպիսով, շատ թեթև ելակով չիզքեյք, ելակը կախված եղանակից, կարող եք տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով փոխարինել։ Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex klini, kpatrastem
Մելանյա ջան, անպայման փորձեք 🙂
LAVNAAA ARJI SRANIC TAL HACHAXORDNERIN
Անչափ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂 Փորձեք 😉
Shat hamex er
Անուշ լինի 🙂