- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25-30 minutes
Քափքեյք ՛՛Red Velvet”
Բաղադրիչներ
- Կեքսերի համար՝
- կարագ - 125 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 1 հատ
- կակաո - 2 ճ/գդ
- սննդի գունանյութ - 1/2 թ/գդ (կարմիր)
- կեֆիր - 125 մլ (կամ թթվասեր)
- ալյուր - 250 գր
- փխրեցուցիչ - 2/3 թ/գդ
- սոդա - 1/8 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- կարագ - 250 գր
- շաքարի փոշի - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները` 10 հատի հաշվարկով։
Եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա անհրաժեշտ է այն կեֆիրի մեջ բացել։ Գելային գունանյութը կարելի է անմիջապես խմորի մեջ լցնել։
- Պատրաստում ենք խմորը։ Կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ավելացնում ենք ձուն և ևս մեկ անգամ հարում ենք, որից հետո ավելացնում ենք կակաոյի, սոդայի, աղի և փխրեցուցիչի հետ մաղած ալյուրի կեսը, և խառնում ենք։ Ավելացնում ենք կեֆիրն ու գունանյութը (եթե գելային է), կրկին խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուրի մնացած կեսը և խմոր ենք հունցում։
- Խմորը լցնում ենք յուղապատ ձևամանների մեջ (եթե ձևամանի մեջ թուղթ ենք դնում, յուղապատելու կարիք չկա) տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 25-30 րոպե թխում ենք։ Ջեռոցից հանում ենք և սառեցնում։
Պատրաստում ենք կրեմը։ Կարագն ու մասկարպոնեն հարում ենք և աստիճանաբար շաքարի փոշին ենք ավելացնում։ Այնքան ենք հարում մինչև միասեռ կրեմ ստանանք։
- Եթե կրեմը կտրվել է, խուճապի մատնվելու կարիք չկա։ Կրեմով ամանը դնում ենք տաք ջրով ամանի վրա և հարիչով միջին ուժեղության վրա հարում ենք, մինչև կրեմը միասեռ դառնա։
Կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և սեղմում ենք սառած կեքսերի վրա։ Ըստ ցանկության հրուշակեղենային քերուկով ձևավորում ենք։
Շատ նուրբ, շոկոլադային թեթև համով և գունային տեսանկյունից գեղեցիկ կեքսեր։ Չնայած, գույնի հարցում, ամեն ինչ կախված է գունանյութից։ Կարող եք վերցնել, թե փոշի, թե գելային գունանյութ: Ի դեպ, քափքեյք բառացի թարգմանաբար նշանակում է «բաժակ և կեքս», այսինքն, ենթադրվում է որ այս կեքսերը պետք է բաժակի չափ լինեն` փոքր ձևամանների մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hargeli xoharar karoxeq mirror glaze baxadratoms texadrel
Բարև Ձեզ նելլի ջան: Ահա հայելային ջնարակի բաղադրատոմս. առաջինի դեպքում սննդային գունանյութ է օգտագործված, իսկ երկրորդի դեպքում՝ շոկոլադ 🙂
http://www.cooks.am/%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%A9-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%A4%D5%B8%D5%BE/