- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 45-50 minutes
Տորթ սրճային մուսսով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- կակաո - 3 ճ/գդ
- Սրճային մուսսի համար՝
- սուրճ լուծվող - 1 ճ/գդ
- շաքարի փոշի - 100 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- ժելատին - 3 թ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 320 մլ
- Ջնարակի համար՝
- ժելատին - 2 թ/գդ
- ջուր - 120 մլ
- շաքարավազ - 145 գր
- կակաո - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
Քայլերի հաջորդականություն
- Այս տորթը պատրաստելու համար շոկոլադե բիսկվիթ է հարկավոր։ Ձուն հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և այնքան ենք հարում, մինչև զանգվածը 3 անգամ ավելանա և թանձրանա, որից հետո լցնում ենք ալյուրն ու կակաոն, զգուշորեն խառնում ենք, որ խմորը չնստի, այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ 45-50 րոպե հետո շոկոլադե բիսկվիթը պատրաստ է: Բիսկվիթը 2 մասի ենք կիսում և «Բեյլիզ» լիկյորով փափկեցնում ենք։
- Պատրաստում ենք մուսսը. սուրճը 2 ճ/գդ ջրի մեջ լուծում ենք և թողնում ենք սառչի։
Ժելատինը ջրում թրջում ենք։
Շաքարի փոշին և 4 ճ/գդ ջուրը լցնում ենք փոքր կաթսայի մեջ և թանձր օշարակ ենք եփում։
Ամանի մեջ ենք լցնում դեղնուցները, և անընդհատ հարելով, ավելացնում ենք տաք օշարակը։
Հարում ենք, մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ուռած ժելատինը դնում ենք կրակի վրա, և անընդհատ խառնելով լուծում ենք, բայց չենք եռացնում։ Այնուհետև ժելատինը լցնում ենք դեղնուցների վրա և արագ խառնում ենք, որից հետո ավելացնում ենք սառած սուրճը և կրկին խառնում։
Սերուցքը հարում ենք մինչև փրփրի և սրճային զանգվածը 1-ական ճաշի գդալներով ավելացնում ենք ու լավ խառնում։
- Առաջին բիսկվիթը դնում ենք բացվող ձևամանի մեջ, վրան ենք լցնում մուսսի կեսը, ծածկում ենք երկրորդ շերտով, վրան կրկին մուսս ենք լցնում։
Մոտ 1 ժամով տեղափոխում ենք սառնարան ը (սառցախցիկի մեջ չենք դնում, որպեսզի մուսսը ռետինի նման չդառնա)։
- Տորթը պատրաստ է, բայց եթե ցանկանում ենք տորթն ավելի տոնական լինի, մուսսը սառելուց հետո, վրան ջնարակ ենք լցնում։
Ջուրը, շաքարավազն ու սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք կակաոն, և խառնելով, միջին ուժեղության կրակի վրա եփում ենք` մինչև կակաոն լուծվի։ Կրակից վերցնում ենք, ավելացնում ուռած ժելատինը։ Խառնիչով նույն ուղղությամբ զգուշորեն խառնում ենք։
Ջնարակը մինչև 24 աստիճան սառեցնում ենք, այնուհետև լցնում տորթի վրա։ Ջնարակը լցնելուց չենք հարթացնում, որպեսզի այն հայելանման լինի։ Մնացած ջնարակը կարող ենք սառնարանում 1 շաբաթ, կամ սառցախցիկում` 1 ամիս պահել։
Բարի ախորժակ:
Ահա այսպիսի համեղ տորթ սրճային մուսսով, որը դուր կգա բոլորին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq surj@ inc chapabajin jrov enq lucum?
Բարև Ձեզ: Սուրճը լուծվում է 2 ճ/գ ջրով:
75 միլիլիտր ջուրը բավական կլինի:
Barev dzez, indz cheiq asi te dzevaman@ qani santimetr tramagich petqe lini, naxapes shnorhaklutyun.
Բարև Ձեզ: Կախված նրանից՝ որքան եք ուզում, որ տորթի բարձրությունը լինի: Կարծում ենք 30-35սմ տրամագծով ձևամանը հարմար բարձրություն կապահովի: