- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 10 minutes
Թխվածքաբլիթ Լուցկիներ
Բաղադրիչներ
- կարագ - 200գր
- ալյուր - 150գր
- փխրեցուցիչ - 1թ/գդ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 100գր
- շաքարի փոշի - 2ճ/գդ
- շոկոլադ սպիտակ - 25գր
- շոկոլադ սև - 25գր
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում կտրատում ենք կարագը և թողնում սենյակային ջերմաստիճանում, որ փափկի:Առանձնացնում ենք 1 ձվի դեղնուցը սպիտակուցից: Խառնում ենք ալյուրը և փխրեցուցիչը, ապա ավելացնում փափկած կարագը, 1 ձուն և մյուս ձվի առանձնացված դեղնուցը և լավ խառնում:Սռացված խմորը տեղափոխում ենք սառնարան 20րոպեով:
- Արդեն սառած խմորը բացում ենք 0,5սմ հաստությամբ շերտով, այնուհետև կտրատում ենք 8սմ երկարության և 0,5սմ լայնության ժապավեններ և շարում դրանք բուսայուղով պատված և ալյուրով շաղախված տապակի վրա:Հարում ենք ձվի սպիտակուցը և քսում ժապավենների վրա: Խառնում ենք շաքարավազը շաքարի հետ, շաղ տալիս ժապավենների վրա և եփում ջեռոցում 10-12րոպե 180աստիճանում:
- Կտրատում ենք սև և սպիտակ շոկոլադը, տեղադրում առանձին ամանների մեջ և դնում միկրոալիքային վառարանի մեջ հալչելու:
Պատրաստի թխվածքաբլիթները մի ծայրով թաթախում ենք սև շոկոլադի մեջ, մյուսով`սպիտակ:
- Շոկոլադը սառչելուն պես ՛՛լուցկիները՛՛ պատրաստ են :
Ձեզ դու՞ր եկան թխվածքաբլիթ լուցկիները: Այդ դեպքում երևի ձեզ դուր կգան նաև ձվածեղ կոնֆետները: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Baxadrichneri mej uxxeq-shokolady sev.
Անչափ շնորհակալ ենք, սխալն ուղղված է 🙂