- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Տորթ “Երեք շոկոլադ”
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 300գր (շոկոլադե համով)
- կարագ - 125գր
- ժելատին - 12գր
- կաթնաշոռ - 750գր (նուրբ կոնսիստենցիայի)
- շաքարավազ - 0,5 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300մլ
- շոկոլադ սպիտակ - 200գր
- շոկոլադ կաթնային - 200գր
- շոկոլադ սև - 200գր
- ջուր - 1/4 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերում մանրացրեք թխվածքաբլիթները, ավելացրեք հալեցրած կարագը և լավ խառնեք: Մոտ 22սմ տրամագծով ձևամանը պատեք բուսայուղով, ապա լցրեք այնտեղ մանրացված թխվածքաբլիթները և, բաժակի օգնությամբ լավ սեղմելով, տարածեք այն ձևամանի հատակին և պատերին 6-7սմ բարձրությամբ: Տեղափոխեք սառնարան 30րոպեով:
- Կաթնաշոռը հարեք շաքարավազի հետ, ավելացրեք սերուցքը, կրկին հարեք: Ժելատինը թրջեք մի փոքր սառը ջրում կամ ըստ փաթեթի վրա գրված եղանակի: Կաթսայի մեջ եռացրեք 1/4 բաժակ ջուրը, ապա հանեք կրակի վրայից և ավելացրեք այնտեղ ժելատինը, խառնեք, որից հետո լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ, լավ հարեք:
- Սպիտակ շոկոլադը հալեցրեք շոգիի վրա, վրան ավելացրեք կաթնաշոռային զանգվածի 1/3-րդ մասը, լավ խառնեք, ապա լցրեք թխվածքաբլիթներով պատված ձևամանի մեջ, տեղափոխեք սառցարան 15րոպեով կամ սառնարան 30րոպեով, որպեսզի պնդանա:
- Շոգիի վրա հալեցրեք կաթնային շոկոլադը, վրան ավելացրեք կաթնաշոռային զանգվածի 1/3-րդը, լավ խառնեք: Լցրեք սպիտակ շոկոլադի շերտի վրա, ապա կրկին տեղափոխեք սառցարան 15րոպեով, որ պնդանա:
- Հալեցրեք նաև մուգ շոկոլադը, ավելացրեք կաթնաշոռային զանգվածի մնացած մասը, խառնեք լավ, ապա զգուշությամբ լցրեք կաթնային շոկոլադե շերտի վրա:
- Տեղափոխեք սառնարան մոտ 12ժամով, որպեսզի տորթը ամբողջությամբ սառչի:
Հանեք երեք շոկոլադ տորթը սառնարանից, և մատուցեք:
Ի դեպ՝ ավելի հեշտ կտրելու համար դանակի սայրն ամեն անգամ մտցրեք եռացրած ջրով բաժկի մեջ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: