- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30-35 minutes
Կարկանդակ կաթնաշոռային կրեմով և ազնվամորիով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 12:
Բոլոր բաղադրիչները նախապատրաստում ենք։ Ջուրն ու կաթը հավասար քանակությամբ ենք լցնում. ջրի շնորհիվ եփովի օղակները լավ կազմություն են ստանում, իսկ կաթի շնորհիվ` գեղեցիկ վարդագույն երանգ։ Կաթն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք միջին խորանարդիկներով կտրատած կարագը, աղն ու շաքարավազը։ Եթե շագանակագույն շաքարավազ կա, ավելի լավ կլինի դա օգտագործել, եթե ոչ, սովորական սպիտակ շաքարավազ ենք վերցնում։
- Կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի։ Կարագը պետք է հալչի։ Խառնուրդը 2 րոպե եռացնում ենք, որպեսզի կարագը կաթնային զանգվածի հետ խառնվի և խմորը հետագայում չշերտազատվի։ Կաթսան կրակից վերցնում ենք և մաղած ալյուրը վրան լցնում։ Խառնուրդը լավ խառնում ենք, որպեսզի առանց գնդիկների լինի (համասեռ)։ Կաթսան դնում ենք կրակի վրա, և անընդհատ խառնելով խմորը եփում ենք մինչև գնդվի, իսկ կաթսայի հատակին վարդագույն կեղև առաջանա։ Մոտ 1 րոպե է պահանջվում։
- Կաթսան կրակից վերցնում ենք և զանգվածը լցնում խոհանոցային կոմբայնի բաժակի մեջ։ Կարող ենք հարիչով հարել, կամ էլ գդալով խառնել։
- Ձվերը սկսում ենք հատ առ հատ ավելացնել` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։
- Արդյունքում հարթ, փայլուն և համասեռ զանգված ենք ստանում։ Պետք է հետևենք, որ խմորը շատ ջրիկ չլինի, այլապես տապակի մեջ ձևը չի պահպանի։ Իսկ շատ թանձր խմորը, թխվելու ընթացքում ճաքճքելու է։
- Այնուհետև խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ և յուղաթղթապատ տապակի մեջ շրջաններ ենք ձևավորում։ Տապակը տեղափոխում ենք մինչև 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 12-15 րոպե թխում ենք։ Ժամանակը լրանալուն պես, ջերմաստիճանը իջեցնում ենք մինչև 190-200 աստիճան և ևս 15 րոպե թխում ենք։ Թխվելու ընթացքում ջեռոցը խորհուրդ չի տրվում բացել, այլապես խմորը կնստի։ Ջեռոցի դուռը բացում ենք և պատրաստի օղակները թողնում ենք սառչեն։ Եթե նախքան սառչելը ջեռոցից հանենք, հնարավոր է, ջերմաստիճանային տատանումների պատճառով, խմորը նստի։
- Ահա այսպիսի տեսք ունեն ճիշտ պատրաստված եփովի օղակները։ Ամբողջությամբ սառած օղակները, երկայնքով, սուր դանակով կտրում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։
Կրեմի համար անհրաժեշտ է կաթնաշոռ, յոգուրտ և շաքարի փոշի։ Կաթնաշոռը լավ կլինի փափուկ և կրեմային լինի, որպեսզի կրեմը հարթ լինի։ Այդ ամենը լցնում ենք ամանի մեջ և լավ խառնում։ Կրեմը պատրաստ է։
- Եփովի օղակի ներքևի հատվածի մեջ հրուշակեղենային պարկով կամ գդալով կրեմ ենք լցնում։ Օղակի շրջանով մեկ ազնվամորի ենք շարում։ Անվամորին նախապես լվանալ պետք չէ, քանի որ այն պետք է չոր լինի, որպեսզի չծորաց (ինչը արտաքին տեսքի և համի վրա կանդրադառնա)։
- Օղակը վերևի շերտով ծածկում ենք և վրան շաքարի փոշի ցանում։
Շատ համեղ և նուրբ կարկանդակ, որը կհետաքրքրի հատկապես էկլերի սիրահարներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: