- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ձկով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պահածոյացված ձկան տեսակից է կախված պիրոգի համը, սակայն այստեղ ոչ մի պարտադրող բան չկա, ամեն ինչ կախված է հնարավորություններից և ճաշակից։ Կարևորն այն է, որ ձուկը պետք է սեփական հյութի մեջ լինի։ Սոխը միջուկն ավելի հյութեղ է դարձնում, իսկ պանիրն ու թթվասերը նուրբ համ են փոխանցում։ Պատրաստում ենք խմորը։
Ամանի մեջ ենք լցնում 350 գր ալյուրը և խմորիչի հետ խառնում ենք (ակտիվ խմորիչը անմիջապես ալյուրի հետ ենք խառնում)։ Կեֆիրը, կաթը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ և թեթևակի տաքացնում ենք (գոլ պետք է լինի)։ Այնուհետև լցնում ենք ալյուրի մեջ և գդալով ակտիվ խառնում ենք` մինչև խմոր ստանանք։ Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը։ Մի քիչ գդալով խառնելուց հետո` սկսում ենք ձեռքերով հունցել։
- Սեղանի վրա ալյուր ենք ցանում և առնվազն 5-10 րոպե ակտիվ հունցում ենք` ավելացնելով մնացած ալյուրը (ալյուրի քանակությունը կարգավորում ենք, հնարավոր է շատ կամ քիչ ալյուր պետք լինի)։ Պետք է հարթ, փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ստանանք։
- Խմորը դնում ենք ամանի մեջ և տաք տեղ տեղափոխում, որպեսզի այն հասունանա (կարող ենք խմորով ամանը դնել տաք ջրով կաթսայի մեջ և կափարիչով ծածկել կամ դնել տաք ջեռոցի մեջ, որի համար մի քանի րոպե ջեռոցը տաքացնում ենք, անջատում և խմորը դնում մեջը)։
- Խմորը 1-2 ժամ հանգիստ ենք թողնում`մինչև մոտ 3 անգամ ծավալն ավելանա, ինչպես նկարում է պատկերված։
- Քանի դեռ խմորը հասունանում է, պատրաստում ենք միջուկը։
Սոխը մաքրում ենք և, որքան հնարավոր է, մանր կտրատում։ Այնուհետև լցնում ենք բուսայուղապատ տաք թավայի մեջ և տապակում ենք մինչև փափկի, թափանցիկ և ոսկեգույն դառնա։
- Ձկան հյութը դատարկում ենք, անհրաժեշտության դեպքում ողնաշարը հանում ենք։
- Ձուկը պատառաքաղով լավ տրորում ենք։
- Ավելացնում ենք սոխն ու մանր քերիչով անցկացրած պանիրը։
- Ավելացնում ենք թթվասերը կամ մայոնեզը, լավ խառնում ենք և անհրաժեշտության դեպքում աղ անում։ Միջուկը պատրաստ է։
- Հասունացած խմորը կիսում ենք 3/4 և 1/4 մասերի։ Խմորի 3/4 մասը ալրապատ սեղանի վրա գրտնակում ենք։
- 25x25 սմ չափի ձևամանը յուղով պատում ենք և խմորը տեղափոխում ձևամանի մեջ` այնպես, որ խմորը ձևամանի կողքերով բարձրանա։
- Լցնում ենք միջուկը և լավ հավասարեցնում ենք։
- Խմորի մնացած մասը գրտնակում ենք և 1 սմ-անոց բարակ շերտերով կտրում, այնուհետև այդ շերտերը անկյունագծով շարում ենք միջուկի վրա։ Ցանկության դեպքում կարող ենք խմորը չկտրատել, այլ ամբողջական շերտով դնել և պատառաքաղով ծակծկել։
- Պիրոգի կողքերով եզրերը ծածկում ենք և թեթևակի սեղմում։ Պիրոգը 20-30 րոպե թողնում ենք, որպեսզի կրկին հասունանա։ Դեղնուցի վրա 1 թ/գդ ջուր ենք լցնում, խառնում և վրձնով պիրոգի վրա քսում։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-30 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Պատրաստի պիրոգը սառեցնում ենք։ Պիրոգը կտրատում ենք և մատուցում։
Ի դեպ, ձկով պիրոգ կարող եք մատուցել արգանակի կամ որևէ ապուրի հետ։ Այն շատ համեղ է և հագեցնող 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat lav bane
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂