- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20-30 minutes
Թխվածքաբլիթ Ընկույզ
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 1,5 բաժակ
- կարագ - 70 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1/3 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար`
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք, մինչև շաքարավազը լուծվի։ Կարագը հալեցնում ենք, թողնում ենք սառչի և անընդհատ խառնելով, լցնում ենք ձվով և շաքարավազով զանգվածի մեջ։ Ալյուրը փխրեցուցիչի և մեկ պտղունց աղի հետ մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ։
- Խմորը, ընկույզի չափ կտորների ենք բաժանում, և գնդում։ Խմորի գնդիկները դնում ենք ձևամանի մեջ, ձևամանը փակում ենք և դնում կրակի վրա` երկու կողմից թխում ենք։
- Պատրաստի թխվածքաբլիթների ավելորդ հատվածները կտրում ենք, փշրում և լցնում խտացրած կաթի մեջ (կարող ենք նաև մանրացված ընկույզ լցնել)։ Ստացված կրեմը լցոնում ենք ընկույզների մեջ և դրանք զույգերով միացնում ենք` ամբողջական ընկույզ ձևավորելով։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, «Թխվածքաբլիթ ընկույզ» պատրաստելիս, եթե եփած խտացրած կաթ ձեռքի տակ չունեք, ապա կարող եք խտացրած կաթը 2-3 ժամ եփել` խորը կաթսայի մեջ, որպեսզի խտացրած կաթն ամբողջությամբ ջրով ծածկված լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat hamex er
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
shat hamex stacvec
Շատ լավ է 🙂
Ջեռուցում թխելիս քանի աստիճան պետք է լինի
Ջեռոցը պետք է լինի 180 աստիճան 🙂
Ջեռուցում թխելիս քանի աստիճան պետք է լինի
Մարիաննա ջան, ջեռոցը պետք է լինի 180 աստիճան 🙂
KNEREQ UZUM EM IMANAL ETE AYS @NKUYZOV TXVACKABLIT@ PATRASTELU HAMAR CHUNENANQ AYS FORMAYIC INCPES KAROX ENQ AYN MEK URISH TARBERAKOV PATRASTEL. VOR AYD TESQ@ @NDUNI.
Ցավոք, ոչ 🙂 այլ տարբերակներով ավելի դժվար կստացվի: Սակայն կարող եք փորձել կլոր ձևամանները: Հնարավոր է, որ այդ տեսքով էլ գեղեցիկ ստացվի )
Qani hat e stacvum nman zangvacic
Մեր պատրաստած խմորից 26 ամբողջական ընկույզ է ստացվում 🙂
knereq isk incpese linum vor gndikneri mej ancqe mnum kremi tex
Բարև Ձեզ: Թխվածքաբլիթների ավելորդ հատվածները Դուք պետք է կտրեք և կրեմը լցնեք անցքերի մեջ:
Շնորհակալություն բաղադրատոմսի համար,շատ համեղ ստացվեց
^_^ Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ վստահում եք մեզ:
Խմորը ձևամանի մեջ դնելուց հետո ինչ պետք է անեմ?
knereq qani rope e petq epel
Բարև Ձեզ, պետք է թխեք 20-30 րոպե 🙂
isk karox eq asel vortexic karox enq derq berel nman forma
barev dzes mi ban harcnem es unem ays formayic bayc erku koxmnel posike vonc anem vor pocik@ lav lini bayc brnaknernel erkatic chen da karoxenq naev gazi vra epel .