- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Կաղամբով կարկանդակ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր (խմորիչով)
- կաղամբ - 400 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Եթե ցանկանում եք, որ կաղամբով միջուկը շատ փափուկ լինի, ապա կարող եք կտրատած կաղամբի վրա եռման ջուր լցնել և 5-10 րոպե թողնել, այնուհետև ջուրը թափել և տապակել: Եթե խրթխրթան միջուկ եք սիրում, ապա նախապես մի թրջեք կաղամբը: 12 հատ կարկանդակ է ստացվում: Կաղամբը մանր քերում ենք: Բուսայուղը լցնում ենք թավայի մեջ: Ավելացնում ենք կաղամբն ու 20-30 րոպե տապակում ենք, մինչև այն փափկի:
- Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք լոլիկի մածուկը, խառնում ենք և ևս 5 րոպե շոգեխաշում: Ձվերը թեթևակի պատառաքաղով հարում ենք և լցնում կաղամբի վրա:
- Խառնում ենք և մի քիչ եփում, մինչև ձվերը եփվեն: Միջուկը պատրաստ է:
- Խմորը 3-4 մմ հաստությամբ գրտնակում ենք: Խմորը քառակուսաձև կտրատում ենք՝ 8x8 չափի:
- Յուրաքանխյուր քառակուսաձև խմորի վրա միջուկ ենք լցնում՝ թեքությամբ:
- Խմորը ծածկում ենք այնպես, որ եռանկյունաձև կարկանդակներ ստանանք: Այնուհետև եզրերը պատառաքաղով սեղմում ենք: Եթե խմորը պատառաքաղին է կպչում, պատառաքաղը ալյուրի մեջ թաթախում ենք: Կարկանդաները դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թխում ենք մոտ 30 րոպե:
- Սառեցնում ենք: Կաղամբով կարկանդակները պատրաստ են:
Ի դեպ, կաղամբով կարկանդակ կարող եք մատուցել մածնաբրդոշի կամ սպասի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
sat hetaqrqir baxadratomser en maladec
Շատ շնորհակալ ենք 🙂
Erkus@ porcel em Dzer baxadratomesiri ev shat goh em mersi
Կարինե ջան, անչափ շնորհակալ ենք 🙂