- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 40-50 minutes
Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Շատ համեղ և անսովոր պիրոգ, որի մեջ մեծ մասը խնձորի միջուկ է: Խմորը նրբաբլիթների խմոր է, միայն թե՝ շաքարավազով և փխրեցուցիչով: Համային տեսանկյունից պիրոգը շատ նուրբ է, փափուկ, մի քիչ նման է խնձորով օլադիների կամ նրբաբլիթների, իսկ դարչինի համով խրթխրթան փշրանքը լրացնում է պիրոգի համը: Ձվերը խառնիչով թեթևակի հարում ենք: Ավելացնում ենք կաթի մոտ 1/3 մասը, շաքարավազը, ալյուրը և փխրեցուցիչը, լավ հունցում ենք, որպեսզի գնդիկներ չմնան: Այնուհետև լցնում ենք մնացած կաթն ու խառնում ենք:
- Խնձորները կեղևազատում ենք, սերմերը հանում, այնուհետև 2-3 մմ հաստությամբ կտորներով կտրատում: Խնձորները լցնում ենք խմորի մեջ, զգուշորեն խառնում ենք, որպեսզի դրանք խմորով ծածկվեն:
- Պատրաստում ենք փշրանքը:
Այուրը, շաքարավազն ու դարչինը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք փափկեցրած կտրատած կարագը: Խառնուրդը մատներով տրորում ենք՝ մինչև փշրանք ստանանք:
- 20 սմ տգրամագծով ձևամանը առատորեն յուղով պատում ենք: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարեցնում ենք: Փշրանքը գդալով հավասարապես տարածում ենք խմորի վրա:
- Այնուհետև տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 40-50 րոպե թխում ենք: Պատրաստի պիրոգը ամբողջությամբ սառեցնում ենք, լավ կլինի սառելուց հետո գոնե 1 ժամով սառնարանը տեղափոխենք:
Այսպիսով, ստացանք խրթխրթան փշրանքով խնձորով պիրոգ, որը հատկապես համեղ է, երբ 1 օր սառնարանում եք թողնում, այնուհետև համտեսում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: