- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 20 minutes
Տորթ ”Թռչնի կաթ”
Բաղադրիչներ
- Շերտի համար`
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 60 գր
- ալյուր - 60 գր
- ջուր - 1 ճ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Միջուկի համար`
- թեյ սև - 100 մլ (վանիլային, կամ սովորական ջուր)
- ագար-ագար - 2 թ/գդ
- շաքարավազ - 300 գր
- խտացրած կաթ - 100 մլ
- կարագ - 200 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- Շոկոլադե ջնարակի համար`
- շոկոլադ սև - 50 գր
- կարագ - 25 գր
Քայլերի հաջորդականություն
- Թռչնի կաթ, տորթ որը շատերիս մանկությունից է ծանոթ։ Եթե այն ժելատինով ենք պատրաստում, ապա շաքարավազը 100 մլ ջրի հետ պետք է այնքան եփենք մինչև օշարակը 110 աստիճանի հասնի, այնուհետև ավելացնել հարած սերուցքը, որից հետո միայն` ջրի մեջ թրջած ժելատինը։ Նշված բաղադրիչներից 20 սմ տրամագծով տորթ է ստացվում։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Դեղնուցները շաքարավազի, վանիլինի և ջրի հետ խառնում ենք և հարում` մինչև բաց գույնի փքուն զանգված ստանանք։ Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը և զգուշորեն խառնում ենք։ Խմորը տեղափոխում ենք ձևամանի մեջ և մոտ 15 րոպե թխում ենք, այնուհետև ջեռոցից հանում ենք և սառեցնում։
- Ագարի վրա սառը թեյ կամ սովորական ջուր ենք լցնում, 15 րոպե հանգիստ ենք թողնում։ Սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ հարում ենք և առայժմ հանգիստ թողնում։
- Ագարը դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք շաքարավազը և անընդհատ խառնելով, եփում ենք, մինչև զանգվածը 110 աստիճանի հասնի։ Կաթսան կրակից վերցնում ենք։
- Ձվի սպիտակուցները կիտրոնի աղի հետ հարում ենք այնքան, մինչև պինդ փրփուր ստանանք և, անընդհատ հարելով, բարակ շիթով լցնում ենք եփված օշարակը։ Զանգվածը չափերով 2-3 անգամ ավելանում է։ Այնուհետև ավելացնում ենք կարագով և խտացրած կաթով կրեմը և հարիչով այնքան ենք հարում` մինչև համասեռ զանգված ստանանք։
- Շերտը դնում ենք բացվող ձևամանի մեջ, վրան ենք լցնում սուֆլեն և թողնում ենք պնդանա։ Սուֆլեն սենյակային ջերմաստիճանում շատ արագ է պնդանում։ Շոկոլադը կարագի հետ գոլորշու վրա հալեցնում ենք և լցնում տորթի վրա։ Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք ձևամանից, կտրում և մատուցում։ Բարի ախորժակ։
Ի դեպ, «Թռչնի կաթ» տորթի նախատիպը համանուն կոնֆետներն են, որոնք լեհական ծագում ունեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: