- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 15- 20 minutes
- Cook Time: 10 minutes
Ելակով և բանանով պաղպաղակ
Բաղադրիչներ
- բանան - 200 գր (լավ կլինի շատ հասած բանաններ վերցնել)
- ելակ - 200 գր
- յոգուրտ դասական - 150 գր
- շաքարի փոշի - 50 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մրգային նուրբ պաղպաղակ՝ մեծերի և փոքրերի համար: Սովորաբար այս պաղպաղակը առանց կաթնամթերքի են պատրաստում, բայց մենք կպատրաստենք յոգուրտով: Կարող եք յոգուրտի փոխարեն սերուցք ավելացնել: Բանաններն ու ելակը պետք է նախապես սառեցնել, դա շատ կարևոր է: Նշված բաղադրիչներից 6-8 չափաբժին պաղպաղակ է ստացվում: Բանանը կեղևազատում ենք և խոշոր կտորներով կտրատում: 3-4 ժամով տեղափոխում ենք սառցարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի: Եթե ելակը թարմ է, ապա այն ևս պետք է նախապես սառեցնել:
- Բանանն ու ելակը սառցարանից հանում ենք և լցնում ամանի մեջ: 10-15 րոպե (ոչ ավելի) սենյակային ջերմաստիճանում ենք թողնում:
- Յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը նախապատրաստում ենք, որպեսզի ամեն ինչ ձեռքի տակ լինի: Ելակն ու բանանը ձեռքի բլենդերով խյուսի ենք վերածում: Անմիջապես ավելացնում ենք յոգուրտը, շաքարի փոշին և կիտրոնահյութը: Զանգվածն արագորեն, հարում ենք մինչև համասեռ դառնա և ամիջապես սառցարանն ենք տեղափոխում:
- 2-3 ժամ սառեցնում ենք, սակայն յուրաքանչյուր ժամը մեկ սառցարանից հանում ենք և բլենդերով խառնում: Եթե զանգվածը ձևը լավ է պահպանում և մեծ դժվարությամբ է խառնվում, լցնում ենք փակվող տարայի մեջ և վերջնականապես սառեցնում ենք:
- Մատուցելուց 10-15 րոպե առաջ պաղպաղակը սառցարանից հանում ենք, այնուհետև պաղպաղակի գդալով տեղափոխում պաղպաղակի ամանի մեջ:
Ի դեպ, այսպիսի պաղպաղակ համտեսելիս, պետք է հիշել, որ այն շատ քիչ կալորիաներ է պարունակում: Ելակով, բանանով և յոգուրտով պաղպաղակը տաք եղանակին լավ կզովացնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
BAREV CEZ KNEREQ MI HARC TAM ISK YOGURTI POXAREN KAROX EM MURABA
Բարև Ձեզ, ցավոք, չեք կարող յոգուրտը փոխարինել 🙂
Barev dzez.nereceq isk dasakan yogurt@ sovorakan mrgayin yogurtov chenq karox poxarinel.asenq orinak elaki hamov yogurti?
Բարև Ձեզ, սիրելի Անի: Կարող եք նաև ելակի համով յոգուրտ օգտագործել: Դասական տարբերաակն ուղղակի անհրաժեշտ էր համային ներդաշնակություն ստեղծելու համար: 🙂
Shat shnorhakal em
Chpatrqsteq hankarc bavakani shat dare ham uni