- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Խնձորով հունական պիրոգ ”Միլոպիտա”
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 2 շերտ (կամ Ֆիլո խմոր)
- խնձոր - 1 կգ
- շաքարավազ - 4 ճ/գդ
- դարչին - 1 ճ/գդ
- չամիչ - 2 ճ/գդ
- ընկույզ - 100 գր
- կարագ - 100-130գր
- մեղր - 4 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 0,5 հատ
Քայլերի հաջորդականություն
- Մեզ անհրաժեշտ է 21X26 սմ չափի 5 սմ բարձրությամբ ուղղանկյունաձև ձևաման: Չափաբաժինները՝ 6-8:
Խնձորները մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում: Ընկույզը մանրացնում ենք (դնում ենք փաթեթի մեջ և մուրճով հարվածում): Խնձորները, մանրացված ընկույզը, չամիչը, շաքարավազը և դարչինը լցնում ենք ամանի մեջ և խառնում ենք (որպեսզի միջուկը ավելի խոնավ լինի, կարող ենք չամիչը բրենդիի կամ կոնյակի մեջ թրջել, իսկ խնձորները կիտրոնահյութով ցողել, որպեսզի չսևանան): Մի կողմ ենք դնում:
- 2 հատ շերտավոր խմորը 4 մասի ենք կիսում: Յուրաքանչյուր շերտը բարակ ուղղանկյունաձև գրտնակում ենք՝ ձևամանի չափով:
- Ձևամանը հալեցրած կարագով պատում ենք, վրան ենք դնում գրտնակած շերտավոր խմորներից մեկը, կարագով պատում ենք և հավասարապես միջուկը տարածում շերտի վրա:
- Հերթով բոլոր շերտերը այդպես շարում ենք իրար վրա՝ մինչև միջուկը վերջանա: Եթե շերտեր ավելանան, ապա կարող ենք մնացած շերտերի մեջ պանիր կամ այլ միջուկ դնել, այդպես թխել: Վերջին շերտի վրա կարագ ենք քսում և պիրոգը քառակուսաձև կամ ուղղանկյունաձև կտրատում ենք: Պիրոգը 180 աստիճան տաքացրած ջեռոցում
մոտ 40 րոպե թխում ենք՝ կախված ջեռոցից: Այդ ընթացքում պատրաստում ենք օշարակը. մեղրը խառնում ենք կիտրոնահյութի հետ և թույլ կրակի վրա հալեցնում ենք: Պատրաստի պիրոգի վրա ենք լցնում օշարակը , այնուհետև վրան շաքարի փոշի ենք ցանում:
- Ահա և վերջ:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ հունական պիրոգ , որը ինչ-որ չափով փախլավա է հիշեցնում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ասացեք խնդրեմ, օշարակն ինչպե՞ս եք պատրաստում: դա գրված չէր