- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադով և բալով տորթ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 240 գր
- կարագ - 70 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 3 ճ/գդ
- Բալով մուսսի համար`
- սպիտակաձավար - 50 գր
- շաքարավազ - 6 ճ/գդ
- ջուր - 450 մլ (հատապտուղների համար` 300 մլ, սպիտալաձավարի համար` 100 մլ, ժելատինի համար` 50 մլ)
- բալ - 200 գր
- ժելատին - 10 գր
- Շոկոլադե մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 գր
- շոկոլադ կաթնային - 100 գր
- շոկոլադ սև - 50 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ժելատին - 17 գր
- ջուր - 100 մլ
- լիկյոր - 50 մլ (ըստ ցանկության)
- Ջնարակի համար`
- շաքարավազ - 5 ճ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 3 ճ/գդ
- կակաո - 3 ճ/գդ
- կարագ - 40 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժիննեչրը` 8: Տորթ, որը թխելու կարիք չունի` նուրբ է, օդեղեն և անչափ համեղ։ Հատուկ մուսսով տորթերի սիրահարների համար է։ Թխվածքաբլիթները դնում ենք երկու յուղաթղթերի միջև և գրտնակով անցնում ենք վրայով, որպեսզի փշրանք ստանանք, ավելացնում ենք փափկած կարագն ու սերուցքը և զանգվածը խառնում ենք։ 20 սմ բացվող ձևամանի օղակը դնում ենք համապատասխան ամանի մեջ և թխվածքաբլիթներով շոկոլադե զանգվածը լցնում ենք մեջը, լավ սեղմում ենք և դնում սառնարանը։
- Այժմ պատրաստում ենք բալով մուսսը։ Կաթսայի մեջ ենք լցնում ջուրը և բալի հատիկները, դնում ենք կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Կրակից վերցնում ենք, խառնուրդը մաղով անց ենք կացնում, ավելացնում ենք շաքարավազն ու կրկին դնում ենք կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի և վրան ենք լցնում ջրով խառնած սպիտակաձավարը, անընդհատ խառնելով, մոտ 15 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։ Սպիտակաձավարով խառնուրդը թեթևակի սառեցնում ենք և լցնում խոր ամանի մեջ։
Հարիչով 10 րոպե հարում ենք մինչև օդեղեն զանգված ստանանք. զանգվածը պետք է սպիտակի և չափերով 2 անգամ ավելանա (կարող ենք մուսսը լցնել բաժակների մեջ, 30 րոպեով դնել սառնարանը և վայելել օդեղեն աղանդերը, բայց քանի որ, մենք տորթ ենք պատրաստելու, մուսսի մեջ ժելատին ենք ավելացնելու)։
- Նախապես ջրում թրջած և ուռած ժելատինը, տաքացնում ենք մինչև ամբողջությամբ ժելատինի հատիկները լուծվեն (չենք եռացնում)։ Այնուհետև լցնում ենք բալով մուսսի մեջ, խառնում ենք և լցնում սննդային փաթեթով ծածկված ձևամանի մեջ (կարող ենք 2 հատ 14 սմ տրամագծով ձևամանի մեջ պատրաստել)։ Մուսսի մեջ ենք մտցնում բալի հատիկները և 40 րոպեով սառցախցիկն ենք տեղափոխում։
- Թխվածքաբլիթով ձևամանի մեջ իրար վրա ենք դնում 2 շերտով պատրաստված բալով մուսսը։
- Յուղոտ սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք մինչև օդեղեն զանգված ստանանք, ավելացնում ենք գոլորշու վրա հալեցված շոկոլադը, լիկյորն ու խառնում ենք։ Նախապես ջրում թրջած և ուռած ժելատինը (ըստ փաթեթի վրա նշված ցուցումների), տաքացնում ենք մինչև ամբողջությամբ ժելատինի հատիկները լուծվեն (չենք եռացնում)։ Այնուհետև լցնում ենք շոկոլադով մուսսի մեջ, լավ խառնում ենք։ Ձևամանի կողքերը սննդային փաթեթով ծածկում ենք։ Շոկոլադե մուսսը լցնում ենք բալով մուսսի վրա, հավասարեցնում ենք և 40 րոպեով տեղափոխում սառնարանը։
- Պատրաստում ենք ջնարակը. կակաոն, շաքարավազն ու սերուցքը լցնում ենք ամանի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի, կրակից վերցնում ենք, ավելացնում ենք կարագը և խառնում ենք մինչև կարագը լուծվի։ Տորթը սառնարանից հանում ենք, ձևամանի օղակը հանում և ջնարակապատում։ Տորթի վրա շոկոլադե քերուկ ենք ցանում։
- Հաճելի թեյախմություն։
Ի դեպ, բալով տորթ պատրաստելիս, եթե թարմ բալ չկա, կարող ենք սառեցված բալով պատրաստել, բայց նախքան սկսելը, բալը հալեցնում ենք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: