- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35-40 minutes
Սնկով ապուր հալած պանրով
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 300 գր
- կարտոֆիլ - 300 գր
- հավի փափկամիս - 200 գր
- պանիր հալված - 200 գր
- սոխ - 150 գր
- կարագ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Տապակած սնկով այս շատ համեղ ապուրը վառ արտահայտված սերուցքային համ ունի: Հավի փափկամիսը լցնում ենք կաթսայի մեջ, 1.3-1.5 լ ջուր ենք լցնում, մի քիչ աղ անում և դնում կրակի վրա: Եռալուց հետո 20 րոպե եփում ենք:
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում:
- Սունկը շերտերով կտրատում ենք:
- Կարտոֆիլը մաքրում ենք և ոչ մեծ խորանարդիկներով կտրատում:
- Հավի փափկամիսն արգանակից հանում ենք և ոչ մեծ խորանարդիկներով կտրատում:
- Կարագը թավայի մեջ ենք դնում և տաքացնում: Այնուհետև ավելացնում ենք սոխը և մոտ 5 րոպե տապակում ենք մինչև փափկի: Ավելացնում ենք սունկը, խառնում ենք և այնքան ենք եփում, որ սնկի ջուրը գոլորշիանա: Վերջում աղ և պղպեղ ենք լցնում:
- Արգանակը հասցնում ենք եռման աստիճանի, ավելացնում ենք կարտոֆիլն ու 10-15 րոպե եփում ենք մինչև կարտոֆիլը փափկի: Այնուհետև ավելացնում ենք տապակած սունկը և 5 րոպե եփում ենք: Ավելացնում ենք կտրատած փափկամիսը: Այնուհետև լցնում ենք հալած պանիրը, լավ խառնում ենք: Պանիրը շուտ հալչում է: Եթե հալած պանրիկներ են, ապա պետք է նախապես խորանարդիկներով կտրատել, այնուհետև լցնել ապուրի մեջ և եփել այնքան մինչև վերջինս ամբողջությամբ լուծվի:
- Ապուրը պղպեղով համեմում ենք և ըստ անհրաժեշտության աղ անում:
- Պատրաստ է:
Յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված սնկով ապուր, որը պետք է մատուցել տաք վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex er
Shat hamex er tanqyu
Շատ հետաքրքիր համ ուներ, ես թթվասեր եմ մի քիչ ավելացրել
Սիրելի Անահիտ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)