- Yield: 20-30 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Բալը մարմելադ
Քայլերի հաջորդականություն
- Այս աղանդերը բալի սիրահարների համար է։ Կորիզահան ամբողջական բալ` մարմելադի մեջ։ Թթվա-քաղցր աղանդեր է. քաղցր մարմելադ` թարմ թթվաշ բալի նոտաներով։ Մարմելադի բաղադրիչները։ Կաթսայի մեջ ենք լցնում բալը, ավելացնում ենք ջուրը։ Մի քանի րոպե եփում ենք։ Այնուհետև ջուրը քամում ենք, ավելացնում ենք ագարն ու շաքարավազը։ Կաթսան դնում ենք կրակի վրա և 1 րոպե եռացնում ենք։
- Բալը պետք է պտղակոթերով լինի։ Զգուշորեն կորիզները հանում ենք, առանց պտղակոթերը պոկելու։ Լվացած բալը լցնում ենք մարմելադի համար նախատեսված սիլիկոնե ձևամանների մեջ։ Բալի վրա մարմելադ ենք լցնում և 20 րոպեով դնում ենք սառնարանը։
- Պատրաստ է։
Պատրաստի մարմելադը ձևամանից հանում ենք և ամանի մեջ տեղափոխում։ Բալի կոթերից աշխատում ենք չքաշել, ավելի լավ է սիլիկոնե ձևամանի տակից թեթևակի սեղմենքմ որպեսզի մարմելադը հեշտ դուրս գա։ Շատ համեղ և գեղեցիկ բալի մարմելադ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq agar@ inche nshanakum?
Ագարի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ահա այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80-%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80/
isk inchov karox enq poxrinel agar@
Կարող եք փոխարինել ժելատինով, սակայն պետք է սառը մատուցեք այդ դեպքում, քանի որ այն հալչում է սենյակային ջերմաստիճանում:
shat gexecik e
Շատ շնորհակալ ենք, որ գնահատում եք 🙂
knereq karoghenq agari poxaren shaqari poshi avelacnel
Ոչ, ցավոք շաքարի փոշին չի փոխարինի ագարին: Այն կարող եք գտնել համեմունքների խանութներում: Կարող եք փոխարինել նաև ժելատինով, սակայն այս դեպքում կոնֆետները պետք է հանել սառնարանից անմիջապես մատուցելուց առաջ, քանի որ ժելատինը սենյակային ջերմաստիճանում հալչում է:
Ագար-ագարը ոչ միայն անվնաս է այն նաև օգտակար է քանի որ բուսական է ☺☺
Միանշանակ, Դուք իրավացի եք 🙂
knereqq balneq jrov eracnum u jri mej avelacnum enq agaran shaqaravzy heto et nuyn balnenqq dnum dzevavorman amani mej?
Բարև Ձեզ, այո, Դուք ճիշտ եք հասկացել 🙂