- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5 minutes
Աղցան բանջարեղենային ժապավեներով
Բաղադրիչներ
- վարունգ - 1 հատ
- գազար - 1 հատ
- Սոուսի համար`
- բուսայուղ - 2 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- քացախ խնձորի - 1 ճ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- պղպեղ կարմիր - 1/4 թ/գդ (կծու)
- պղպեղ սև - 1/4 թ/գդ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Սոուսի շնորհիվ շատ յուրօրինակ և անուշաբույր աղցան է ստացվում: Յուրօրինակ է նաև ժապավենաձև կտրած բանջարեղենը: Պատրաստում ենք սոուսը. բուսայուղը, սոյայի սոուսը, քացախը, շաքարավազը, աղը, 2 տեսակ պղպեղները և ճզմած սխտորը խառնում ենք իրար:
- Վարունգն ու գազարը կեղևազատում ենք:
- Բանջարեղենի մաքրիչով վարունգն ու գազարը երկարությամբ բարակ շերտերով կտրում ենք (կտրատում ենք հաջորդաբար՝ անմիջապես ամանի մեջ):
- Վրան սոուս ենք լցնում:
Ահա այսպիսի անսովոր, բայց և շատ համեղ աղցան բանջարեղենային ժապավեներով: Կարող ենք մատուցել մսով ուտեստների և ջեռեփուկների հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: