- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-40 minutes
Ծիրանով ռուլետ
Բաղադրիչներ
- ջեմ ծիրանի - 5 ճ/գդ
- չիր ծիրանի - 100 գր
- հնդկական ընկույզ - 50 գր
- կոկոսի քերուկ - 2 ճ/գդ
- ժելատին - 1 թ/գդ
- մարշմելլոու - 8 հատ
- պանիր - կաթնաշոռային 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Առաջարկում ենք պատրաստել անուշաբույր, համեղ և շատ օգտակար ռուլետ` առանց թխելու։ Բլենդերով մանրացնում ենք նախապես թեթևակի բոված հնդկական ընկույզը, ապա ծիրանաչիրը:
- 1 թ/գդ ժելատինը 30 մլ ջրում թրջում ենք։ Ծիրանաչիրը (մոտ 3 ճ/գդ), ընկույզը (3-4 ճ/գդ) և ջեմը (5 ճ/գդ) խառնում ենք իրար։ Բաղադրիչների քանակը կարող եք ավելացնել կամ պակասեցնել։ Ընկույզով խառնուրդի մեջ ենք ավելացնում լուծված ժելատինը և այդ ամենն այնքան ենք խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Ստացված զանգվածը սննդային փաթեթի վրա ենք լցնում` առավելագույնս բարակ (20x15 սմ է ստացվում)։ Սննդային փաթեթը դնում ենք ձևամանի մեջ և տեղափոխում սառնարանը։
- Մարշմելլոուի վրա 1 թ/գդ կաթ կամ ջուր ենք լցնում և գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։ Հալեցնելուց հետո մարշմելլոուի վրան ենք լցնում պանիրը և գոլորշու վրա տաքացնում ենք՝ մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն։ Ստացված զանգվածը լցնում ենք սառած հիմքի վրա` առավելագույնս բարակ շերտով։ Դնում ենք սառնարանը մինչև կրեմն ամբողջությամբ պնդանա։
- Սառելուց հետո սառնարանից հանում ենք, ռուլետի տեսքով փաթաթում, այնուհետև սննդային փաթեթով ծածկում։ 30-40 րոպեով տեղափոխում ենք սառնարանը` մինչև ռուլետն ամբողջությամբ սառչի։ Այնուհետև հանում ենք, վրան կոկոսի քերուկ ցանում, կտրում և մատուցում։
- Բարի ախորժակ:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ և օգտակար ծիրանով ռուլետ, որը հարմար է մատուցել 1 բաժակ սառը հյութի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: