- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40-45 minutes
Բալով և սերուցքային կրեմով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շոկոլադ սև - 200 գր
- կարագ - 120 գր
- ձու - 8 հատ
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 200 գր
- ալյուր նուշի - 130 գր
- պաքսիմատ - 3 ճ/գդ
- ''էսկիմո'' կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 600 մլ
- շաքարի փոշի - 4 ճ/գդ
- շոկոլադ սև - 200 գր
- Ինչպես նաև՝
- կակաո - 1 ճ/գդ
- կոնյակ - 3 ճ/գդ
- բալ - 250 գր (սեփական հյութի մեջ)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝12:
Պատրաստում ենք բիսկվիթը.
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք: 200 գր շոկոլադը, կարագն ու 100 մլ ջուրը, թույլ կրակի վրա անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչ բոլոր բաղադրիչները լուծվեն: Կրակից վերցնում ենք, մի քիչ սառեցնում և հատ առ հատ ավելացնում դեղնուցները՝ յուրաքանչյուրից հետո լավ խառնելով: Սպիտակուցներն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ և հարում ենք՝ շոկոլադադեղնուցային զանգվածը կես-կես ավելացնելով սպիտակուցների մեջ:
- Նուշի ալյուրն ու պաքսիմատը զգուշորեն ավելացնում ենք սպիտակուցներով խառնուրդի մեջ: Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ և հավասարապես տարածում ենք: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ՝ մինչև պատրաստ լինի (փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, նշանակում է՝ պատրաստ է): Ամբողջությամբ սառեցնում ենք և 2 շերտի կիսում:
- Պատրաստում ենք օշարակը: Կոնյակը խառնում ենք բալի հյութի հետ:
Բալը սեփական հյութի մեջ պատրաստելու համար կարող եք պարզապես 250 գր թարմ կամ սառեցրած բալը խառնել 2-3 ճ/գդ շաքարավազի հետ:
Պատրաստում ենք ՛՛էսկիմո՛՛ կրեմը: 600 մլ սերուցքը հարում ենք շաքարի փոշու հետ, ապա հարված զանգվածից առանձնացնում 200 գրամը և տեղափոխում սառնարանը: 200 գր շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, սառեցնում և լցնում սերուցքի մնացած մասի (400 գր) մեջ:
- Հավաքում ենք տորթը: Առաջին շերտը դնում ենք խոհարարական շրջանակի մեջ և ներծծում օշարակով:
- Շոկոլադե կրեմ էսկիմոն հավասարապես տարածում ենք բիսկվիթի վրա, այնուհետև դնում ենք բալի հատիկները և թեթևակի սեղմում կրեմի մեջ:
- Ծածկում ենք երկրորդ շերտով, օշարակով փափկեցնում ենք և առանձնացրած 200 մլ հարած սերուցքը քսում ենք շերտի վրա: Տեղափոխում ենք սառնարանը և թողնում ենք, որպեսզի պնդանա: Այնուհետև 12 կտորների ենք բաժանում:
- Մատուցելուց առաջ վրան կակաո ենք շաղ տալիս և ձևավորում բալով կամ անանուխով:
- Հյուրասիրվեք:
Ի դեպ, սերուցքային կրեմով այս տորթը հնարավոր է նաև թարմ կամ սառեցրած այլ հատապտուղներով պատրաստել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: