- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 50-60 minutes
Տորթ ”Ազնվամորիով տրյուֆել”
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 25 գր
- ալյուր նուշի - 120 գր
- կակաո - 25 գր
- փխրեցուցիչ - 1/8 թ/գդ
- ձու - 2 հատ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 150 գր
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 5 հատ
- շաքարի փոշի - 60 գր
- Ազնվամորու մարմելադի համար՝
- ազնվամորի - 300 գր
- շաքարավազ - 150 գր
- ագար-ագար - 4 գր
- Ազնվամորու ջնարակի համար՝
- ազնվամորի - 150 գր
- շաքարի փոշի - 25 գր
- շոկոլադ սև - 200 գր
- կարագ - 200 գր
- լիկյոր - 50 մլ (ազնվամորու)
- Օշարակի համար՝
- ջուր - 100 գր
- շաքարավազ - 50 գր
- ազնվամորի - 60 գր (հյութ)
- լիկյոր - 50 գր (ազնվամորու)
- Շոկոլադե ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- գլյուկոզա - 25 գր կամ մեղր
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 4 գր
- Տրյուֆելների համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 79 մլ
- շոկոլադ սև - 150 գր
- լիկյոր - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շոկոլադով և նուշով բիսկվիթը։ 25 գր ալյուրը, 120 գր նուշի ալյուրը, 25 գր կակաոն և 1/8 թ/գդ փխրեցուցիչը մի քանի անգամ անցկացնում ենք մաղով։
- Վերցնում ենք 2 ամբողջական ձուն, 4 ձվի դեղնուցն ու 150 գր շաքարավազի հետ մի քանի րոպե հարում ենք։ Այնուհետև ձվով զանգվածը խառնում ենք ալյուրով զանգվածի հետ և հարիչով միջին արագությամբ 1-2 րոպե հարում։
- Պատրաստում ենք մերենգան: 5 ձվի սպիտակուցը հարում ենք՝ մինչև փափուկ փրփուր ստանանք։ Անընդհատ հարելով` ավելացնում ենք 60 գր շաքարի փոշին և հարում մինչև ստանանք պինդ փրփուր։ Այնուհետև սպիտակուցները զգուշորեն խառնում ենք ձվով և ալյուրով զանգվածի մեջ։
- Ահա այսպիսի խմոր ենք ստանում։ Զանգվածի 1/4 մասը լցնում ենք յուղաթղթապատ 20 սմ տրամագծով ձևամանի մեջ (ձևամանի կողքերը յուղով պատում ենք, այնուհետև ալյուր ցանում) և առավելագույնը 1 սմ հաստությամբ շերտով հավասարապես տարածում ենք։ Ձևամանով թեթևակի սեղանին հարվածում ենք, որպեսզի բիսկվիթը հավասար լինի։
- Թխում ենք 13-14 րոպե, նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն թխվածքը պատրաստ է։ Այսպես, 4 շերտ ենք թխում։ Խմորը չի նստում, այնպես որ, անհանգստանալու կարիք չկա։ Ահա մեր թխված բիսկվիթը։ Ջեռոցից հանելուց հետո, ցանցի վրա սառեցնում ենք, այնուհետև յուղաթուղթը հանում։
- Պատրաստում ենք ազնվամորով մարմելադը։ 300 գր ազնվամորին 150 գր շաքարավազի հետ թույլ կրակի վրա տաքացնում ենք` մինչև շաքարավազը լուծվի։ Այնուհետև խառնուրդը բլենդերով մանրացնում ենք և անցկացնում մաղով, որպեսզի հատիկներ չմնան, որից հետո զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք կրակի վրա։ Ավելացնում ենք 4 գր ագար-ագարը և հասցնում եռման աստիճանի։
Այնուհետև լցնում ենք 20 սմ տրամագծով ձևամանի մեջ և տեղափոխում սառնարանը` մինչև պնդանա։ Լավ կլինի սիլիկոնե ձևաման վերցնել, որպեսզի փափուկ մարմելադը հեշտ դուրս գա։ Սակայն կարող ենք նաև բացվող ձևաման վերցնել, ամբողջությամբ պատել բուսայուղով, այնուհետև տակը սննդային փաթեթ դնել, իսկ կողքերը սննդային թաղանթից 4-5 սմ լայնությամբ ժապավեններ փռել, որոնք բուսայուղապատ ամանին լավ կկպչեն։ - Պատրաստում ենք ազնվամորու ջնարակը։ 150 գր ազնվամորին և 25 գր շաքարի փոշին բլենդերով հարում ենք մինչև խյուսանման զանգված ստանանք, այնուհետև անցկացնում ենք մաղով, որպեսզի հատիկներ չմնան, որից հետո թույլ կրակի վրա մինչև 40 աստիճան տաքացնում ենք։
- 200 գր շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Որքան շոկոլադի մեջ կակաոյի պարունակությունը շատ լինի, այնքան ավելի հագեցած համ կստանանք։
- Շոկոլադի վրա ենք ավելացնում սենյակային ջերմաստիճանի 200 գր կարագը, ազնվամորու խյուսը և 50 գր ազնվամորու լիկյորը։
Այդ ամենը խառնում ենք մինչ համասեռ զանգված ստանանք, այնուհետև 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարանը։ Խառնուրդը պետք է թանձրանա, բայց չպետք է պնդանա: - Պատրաստում ենք օշարակը։ 100 գր ջուրն ու 50գր շաքարավազը հասցնում ենք եռման աստիճանի։ Այդ ընթացքում 60 գր ազնվամորու հյութը քամում ենք և լցնում եռացող օշարակի մեջ, այնուհետև ավելացնում 50 գր լիկյորը և եփում ենք մինչև օշարակ ստանաք։
- Տորթը հավաքում ենք։ 1-ին շերտը դնում ենք հրուշակեղենային օղակի մեջ և ներծծում 1/3 օշարակով։ Վրան ենք դնում 2-րդ շերտը և ներծծում ենք օշարակով։
- 2-րդ շերտի վրա ենք դնում մարմելադի շերտը, այնուհետև 3-րդ շերտով ծածկում ենք, որը ևս օշարակով փափկեցնում ենք։
- Այնուհետև քսում ենք ազնվամորու ջնարակը։ 4-րդ շերտով ծածկում ենք և տորթի վերևամասն ու կողքերը ազնվամորու ջնարակով ենք ծածկում։
- Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը։ 150 մլ սերուցքը 25 գր գլյուկոզայի կամ մեղրի հետ հասցնում ենք եռման աստիճանի։ Այնուհետև կրակից վերցնում ենք և լցնում կտրատած շոկոլադի վրա (100 գր)։ Մի քանի րոպե թողնում ենք, այնուհետև խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստանանք։ Կարող ենք նաև 4 գր կարագ ավելացնել, ավելի լավ կստացվի։
- Ջնարակը սառեցնում ենք մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա։ Տապակի մեջ սննդային փաթեթ ենք դնում, իսկ տապակի վրա ցանց ենք դնում և տորթը դնում վրան։ Ջնարակը լցնում ենք տորթի կենտրոնից, այնուհետև այնպես ենք անում, որ կողքերով նույնպես տարածվի։ Տորթի վերևամասը տաք ջրում թրջած և չորացրած թիակով կամ դանակով հավասարեցնում ենք։ Եթե մի շարժումով կատարյալ հարթ մակերևույթ չենք ստանում, ապա հնարավոր չի լինի ուղղել այն։ Տորթը ձևավորում ենք ըստ ցանկության։ Կարող ենք տրյուֆելներով ձևավորել:
- Տրյուֆելների պատրաստումը: 79 մլ սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև լցնում ենք 150 գր կտրատած շոկոլադի վրա։ Խառնում ենք մինչ միասեռ զանգված ստանանք, այնուհետև ավելացնում ենք 1 թ/գդ լիկյորը (կարող ենք ազնվամորու լիկյոր վերցնել)։ Ստացված խառնուրդը առնվազն 4 ժամ (լավ կլինի գիշերը սառնարանում թողնել) սառնարանում սառեցնում ենք։ Զանգվածը թեյի գդալով հավաքում ենք և ձեռքերով գնդիկներ պատրաստում, այնուհետև շարում յուղաթղթի վրա և 1 ժամով տեղափոխում սառցարանը։ Շոկոլադը հալեցնում ենք և գնդիկները ընկղմում շոկոլադի մեջ, որից հետո կոնֆետները դնում ենք յուղաթղթի վրա։
- Թողնում ենք, որ կոնֆետները սառչեն։ Տորթը տեղափոխում ենք սառնարանը։
- Ահա այսպիսի թխվածք է ստացվել։
Այպիսով, կարող ենք 1 բաժակ թեյի, հյութի կամ սուրճի հետ համտեսել այս համեղ «Ազնվամորիով տրյուֆել» տորթը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: