- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15-20 minutes
Ճապոնական ուտեստ ”Օյակոդոն”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Օյակոդոն հավով, սոյայի սոուսով և ձվով պատրաստված ճապոնական հայտնի ուտեստ է։ Տվյալ ձևով պատրաստված հավը թեթևակի քաղցր, ներդաշնակ համ և բույր ունի։ Օյակոդոնի հետ որպես խավարտ լավ կլինի բրինձ մատուցել։
Հավի բդի միսը ոսկորներից առանձնացնում ենք և խոշոր կտորներով կտրատում։
- Սոխը կիսաշրջաններով կտրատում ենք։
- Մաղադանոսի տերևները ցողուններից առանձնացնում ենք և մանր կտրատում։
- Սոյայի սոուսը 2 ճ/գդ ջրի հետ լցնում ենք թավայի մեջ։ Ավելացնում ենք շաքարավազը, 1 պտղունց աղը և հասցնում ենք եռման աստիճանի։
- Ավելացնում ենք սոխն ու խառնում։ 5 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։
- Այնուհետև լցնում ենք կտրատած հավը, սոխի հետ խառնում ենք և միջին ուժեղության կրակի վրա 10 րոպե եփում։ Այնուհետև հավի կտորները շրջում ենք հակառակ կողմի վրա և վրան մաղադանոս ենք լցնում։
- Ձվերը 1 պտղունց աղի հետ պատառաքաղով հարում ենք։ Հավասարապես լցնում ենք հավի վրա և ևս մի քանի րոպե եփում ենք մինչ ձուն պնդանա։ Պատրաստ է։
Սոյայի սոուսով համեմված հավ` ճապոնական ձևով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: