- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Բեֆստրոգանով
Այս ուտեստը պատրաստվում է մանր կտրատված տավարի մսով, որը նախապես տապակում են, այնուհետև թթվասերային սոուսի և մի քիչ լոլիկի սոուսի մեջ շոգեխաշում։ Ուտեստն այդպես են կոչել կոմս Ա.Գ. Ստրոգանովի պատվին։ Ըստ լեգենդի, ծեր կոմսն անատամ էր և չէր կարողանում պինդ բաներ ուտել, այդ իսկ պատճառով իր պատվին այսպիսի ուտեստ են մոգոնել։ Բեֆ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է տավարի միս։
Բաղադրիչներ
- միս տավարի - 400 գր
- սոխ - 200 գր
- թթվասեր - 200 գր
- սոուս լոլիկի - 1 ճ/գդ
- ալյուր - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Եթե լոլիկի սոուսի փոխարեն լոլիկի մածուկ ենք օգտագործում, ապա պետք է մի քիչ քիչ քանակությամբ լցնենք։ Տավարի միսը լվանում ենք և անձեռոցիկով չորացնում։ Թելքերի երկայնքով 0,5-1 սմ հաստությամբ կտորներ ենք կտրում։ Յուրաքանչյուր կտորը ծեծում ենք, այնուհետև 0,5-0,7 սմ լայնությամբ բարակ կտորներով կտրատում։
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։
- Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և ուժեղ կրակի վրա տաքացնում։ Լցնում ենք մսի գրեթե կեսը և տապակում ենք ուժեղ կրակի վրա։ Տապակած միսը դնում ենք խորը ամանի մեջ։ Նույն կերպ տապակում ենք նաև մսի մնացած կեսը։
- Բուսայուղը լցնում ենք թավայի մեջ, ավելացնում ենք սոխը և տապակում մինչև դառնա թափանցիկ։ Ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։ Այժմ լցնում ենք թթվասերը, լոլիկի սոուսը, ինչպես նաև աղ ու պղպեղ ենք անում։ Մոտ 0,5 բաժակ ջուր ենք լցնում, խառնում և հասցնում եռման աստիճանի։
- Միսը լցնում ենք թավայի մեջ և խառնում ենք։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կափարիչով ծածկում ենք և թույլ կրակի վրա մոտ 1 ժամ տապակում։
- Ահա և վերջ:
Այսպիսով, բեֆստրոգանոֆ կարելի է մատուցել խաշած կարտոֆիլի, մակարոնի կամ բրնձի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: