- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Խոզի կողիկներ ջեռոցում
Բաղադրիչներ
- խոզի կողիկներ - 1,5կգ
- սոխ - 2 գլուխ
- սխտոր - 2 պճեղ
- մեղր - 2ճ/գդ
- սոյայի սոուս - 3-4ճ/գդ
- լոլիկի մածուկ - 2ճ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1 կտոր
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Լավ լվանալ խոզի կողիկները, ապա կտրել 3-4 ողի չափով կտորների:
- Սոուսի համար մանր կտրատել սոխը, սխտորը և կոճապղպեղը, ապա լցնել փոքրիկ կաթսայի մեջ, վրան ավելացնել մեղրը, սոյայի սոուսը և տոմատի մածուկը:
- Տեղափոխել կաթսան կրակի վրա և եփել մինչև եռալը և սոխի փափկելը:
- Ստացված սոուսը լցնել բլենդերի մեջ և խառնել: Համեմել աղ և պղպեղով (ցանկալի է քիչ): Խոզի կողիկները պատել սոուսով և թողնել մարինացվեն 1-2ժամ:
- Եփել կողիկները ջեռոցում 1-1,5 ժամ 160աստիճանում՝ ժամանակ առ ժամանակ պատելով դրանք սոուսով:
- Եթե միսը շատ կարմրի, ապա կարող եք վրան ծածկել ֆոլգայով:
Պատրաստի կողիկները կարելի է մատուցել բանջարեղենների և սոուսի հետ:
Խորհուրդ: Խոզի կողիկները ջեռոցում կարելի է տապակել ցանցի վրա, սակայն այդ դեպքում ցացնի ներքևում պետք է դնել ջեռոցի տապակ, որպեսզի առաջացող յուղը այնտեղ թափվի:
Իսկ եթե տապակում եք կողիկները տապակի վրա, ապա նախապես դրա վրա փռեք փայլաթիթեղ (ֆոլգա), որպեսզի միսը չկպչի տապակին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: