- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5 minutes
Թեթև աղցան վարունգով
Բաղադրիչներ
- վարունգ - 200 գր
- եգիպտացորեն - 150 գր
- կաղամբ - 100 գր
- հազարի թերթեր - 1 կապ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վարունգը ձողիկներով կտրատում ենք։
- Կաղամբը մանր կտրատում ենք։
- Հազարի թերթերը լվանում ենք, սրբիչով չորացնում և բավական խոշոր կտորներով կտրատում (կարող ենք ձեռքերով մանրացնել)։
- Վարունգը, կաղամբը, հազարի թերթերը և եգիպտացորենը լցնում ենք աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղ ենք անում և խառնում։
Ի դեպ, շատ թեթև աղցան է, եթե ճաշին եք մատուցելու, ապա լավ կլինի մսով որևէ հագեցնող ուտեստի կամ կարտոֆիլով խավարտի հետ հյուրասիրեք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկապես շատ թեթև է; բայց համեղ։
Սիրելի Անուշ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ?