- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 5 minutes
Մորս սև հաղարջով
Քայլերի հաջորդականություն
- Թեթև թթվաքաղցր մորս, որը կզովացնի ամռան տաք օրերին: Եթե թարմ հաղարջ չունեք, կարող ենք վերցնել սառեցվածը, կամ այն փոխարինել ցանկացած այլ հատապտուղով:
Կիտրոնը կեղևազատում ենք, բայց այնպես, որ սպիտակ շերտը կեղևի հետ դուրս չգա և հյութը քամում:
- Սառեցված հաղարջն առանց հալեցնելու լցնում ենք բլենդերի մեջ: Ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնն ու կեղևը:
- Խառնուրդի մեջ եռացրած ջուր ենք լցնում և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Մաղով կամ քամիչով քամում ենք:
- Սառեցնում ենք և մատուցում:
Ի դեպ, սև հաղարջով այս ըմպելիքը հատկապես հարմար է ըմպել ամռանը: Կարող եք մատուցել որևէ կեքսի կամ սուֆլեի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: