- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Փխրուն պիրոգ բալով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փխրուն խմորով, թթվաշ բալով և սերուցքադեղնուցային միջուկով պիրոգ: Նուշը կարող ենք ցանկացած տեսակի ընկույզով փոխարինել: Չնայած, առանց ընկույզի պիրոգն նույնպես շատ համեղ կստացվի:
Պատրաստում ենք խմորը: Փափկեցրած կարագը շաքարավազի հետ տրորում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն և խառնում ենք: Փխրեցուցիչը ալյուրի հետ խառնում ենք և լցնում կարագով խառնուրդի մեջ: Խմորը սկզբում գդալով ենք հունցում, այնուհետև՝ ձեռքերով գնդում:
- Խմորը դնում ենք 22 սմ տրամագծով ձևամանի մեջ և ձգում՝ 2-3 սմ բարձրությամբ կողքեր ձևավորելով: Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը:
- Նուշի վրա եռացրած ջուր ենք լցնում, 5 րոպե թողնում ենք, այնուհետև կեղևազատում: Նուշը կոմբայնով կամ դանակով մանրացնում եք:
- Պատրաստում ենք միջուկը: Սերուցքը, շաքարավազը, ձվերը և ալյուրը խառնում ենք մինչ ստանանք համասեռ զանգված:
- Թխում ենք պիրոգը:
Խմորով ձևամանի վրա յուղաթուղթ ենք դնում, վրան՝ ծանրություն (լոբի, ոլոռ և այլն): Այդպես ենք անում, որպեսզի թխվելուց խմորը չփքվի և պահպանի իր ձևը: Խմորը տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 10 րոպե թխում ենք, այնուհետև հանում ենք թուղթը և ևս 5 րոպե թխում:
- Նուշը լցնում ենք կիսով չափ թխված խմորի վրա:
- Այնուհետև լցնում ենք բալի շերտը (եթե բալը սառեցված է, ապա հալեցնում ենք և քամում հյութը): Միջուկը լցնում ենք բալի շերտի վրա և ձևամանը կրկին տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թխում ենք 30-40 րոպե, ինչից հետո պատրաստի պիրոգն ամբողջությամբ սառեցնում ենք:
- Ըստ ցանկության վրան շաքարի փոշի ենք ցանում:
Այսպիսով, պատրաստեցինք փխրուն պիրոգ բալով , որը շատ համեղ է և անկասկած դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: