- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 5 minutes
Սև հաղարջով աղանդեր
Բաղադրիչներ
- պանիր մասկարպոնե - 125 գր
- յոգուրտ դասական - 350-370 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- շաքարի փոշի - 50 գր
- հաղարջ սև - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Շատ հեշտ և արագ պատրաստվող սև հաղարջով աղանդեր։ Այն պատրաստելու ենք մասկարպոնեով, բայց կարող եք մասկարպոնեն սերուցքային պանրով կամ կաթնաշոռով փոխարինել: Այս դեպքում համը մի քիչ այլ կլինի: Մասկարպոնեն շաքարի փոշու, կիտրոնահյութի և յոգուրտի հետ հարում ենք։
- Հաղարջի կեսը բլենդերով մանրացնում ենք և ըստ անհրաժեշտության շաքարի փոշի ավելացնում։
- Պանրային զանգվածն ու հատապտղային խյուսը շերտերով բաժակների մեջ ենք լցնում և վրան սև հաղարջի հատիկներով ձևավորում։ Մատուցում ենք։
Ի դեպ, եթե սև հաղարջ չեք սիրում, կարող եք այս աղանդերը այլ հատապտղով պատրաստել։ Այն հարմար է մատուցել նախաճաշին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: