- Yield: Անմիջապես
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 15-20 minutes
Մսով ”Հյուսքեր”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջաններով կտրատում ենք։
- Միսը 0,5-1 սմ լայնությամբ կտորներով կտրատում ենք։
- Յուրաքանչյուր կտորի վրա 2 ուղղահայաց կտրվածք ենք անում` վերևից 1 սմ բաց թողնելով։ Հյուսում ենք և եզրը ատամի փայտիկով ամրացնում։
- Սոխը լցնում ենք ամանի մեջ և մի քիչ ձեռքերով տրորում ենք։ Ավելացնում ենք «հյուսքերը», մանանեխը, աղն ու պղպեղը։ Այնուհետև 1/2 կիտրոնը ճզմում ենք խառնուրդի մեջ։
- Ձեռքերով լավ խառնում ենք։ 30-60 րոպե թողնում ենք, որպեսզի մարինացվի։
- Յուրաքանչյուր հյուսքը բոլոր կողմերից թաթախում ենք ալյուրի մեջ։ Տապակը բուսայուղով լավ տաքացնում ենք, այնուհետև տեղափոխում հյուսքերը և ուժեղ կրակի վրա 2-3 րոպե տապակում ենք։
Հյուսքերը շրջում ենք և հակառակ կողմից ևս 2-3 րոպե տապակում։
- Այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և մի քանի րոպե տապակում մինչև միսն ամբողջությամբ եփվի։
Ատամի փայտիկները մսով հյուսքերի վրայից հանում ենք։ Այս ուտեստը կարող ենք մատուցել ցանկացած խավարտի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: