- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 10 minutes
Կաղամբով կոտլետներ
Բաղադրիչներ
- կաղամբ - 1 կգ
- սպիտակաձավար - 1 բաժակ (200 մլ)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ցանկության
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 16 հատ:
Այստեղ հիմնականում 2 բաղադրիչ է` սպիտակաձավար և կաղամբ, բայց մենք կարող ենք նաև գլուխ սոխ, գազար և սխտոր ավելացնել։ Սնկով տարբերակը ևս շատ համեղ է։ Ի դեպ, բաղադրատոմսի մեջ ձու չկա, բայց մի անհանգստացեք, առանց ձվերի էլ կոտլետների ձևը հնարավոր է պահպանել։ Այս կոտլետների համար նոր կաղամբ պետք չէ վերցնել, հինն ավելի հարմար է։
Կոմբայնի բաժակի մեջ ենք լցնում խոշոր կտրատած կաղամբը և մանր կտրատում ենք։ Որքան մանր կտրատենք, այնքան ջուրը շատ դուրս կգա։
- Մանրացրած կաղամբին ենք ավելացնում սպիտակաձավարը, աղը և պղպեղների խառնուրդը։ Զանգվածը լավ խառնում ենք։ Լավ կլինի կաղամբով խճողակը մի քիչ հանգիստ թողնել, որպեսզի այդ ընթացքում կաղամբի ջուրը դուրս գա, իսկ սպիտակաձավարը՝ ուռչի։
- Ստացված խճողակից կոտլետներ ենք ձևավորում։ Ցանկության դեպքում կարող ենք դրանք պաքսիմատի մեջ թաթախել, բայց սպիտակաձավարի հետ պաքսիմատ օգտագործելն ավելորդ է։ Շիկացած թավայի մեջ ենք լցնում բուսայուղը և կոտլետները 2 կողմերից մի քանիր րոպե տապակում ենք։
- Տապակված կոտլետները դնում ենք կաթսայի կամ թավայի մեջ, վրան սիրելի սոուսը լցնում և մի քիչ շոգեխաշում: Օրինակ, կարող ենք կոտլետների վրա կետչուպ և մաղադանոսի ճյուղեր ավելացնել, այնուհետև կրկին կոտլետներ ու կետչուպի շերտ։ Կարելի է նաև լավ տապակված գլուխ սոխ, լոլիկի հետ խառնած տապակած գազար լցնել։
- Ահա և վերջ:
Շատ նուրբ և հյութեղ կոտլետներ , որոնք հարմար են մատուցել ցանկացած խավարտի` շիլայի, պաստայի, կարտոֆիլի, բանջարեղենի կամ շամպինիոնների հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Vor xndrem karox eq asel spitakadzavary ruseren inchn e?
Սպիտակաձավար = манная крупа 🙂
Շնորհակալություն))