- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 15 minutes
Թռչնի կաթ օրիգինալ միջուկով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 50
- բուսայուղ - 0.5 բաժակ
- ալյուր - 70 գր
- փխրեցուցիչ - 7,5 գր
- վանիլին - 0.5 թ/գդ
- Կրեմ սուֆլեի համար՝
- ձվի սպիտակուց - 7 հատ
- աղ կիտրոնի - 0.25 թ/գդ
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 150 գր
- խտացրած կաթ - 200 գր
- ժելատին - 25 գր
- Ջնարակի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- շոկոլադ սև - 150 գր
- Ինչպես նաև՝
- կոնֆետ - 16 հատ (Թռչնի կաթ)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 10:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվերը շաքարավազի հետ մոտ 5 րոպե հարում ենք, մինչև սպիտակ զանգված ստանանք: Այնուհետև հարիչի արագությունն իջեցնում ենք և ավելացնում բուսայուղը, փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և վանիլինը: Խմորը լցնում ենք 24 X 24 սմ չափի յուղաթղթապատ ձևամանի մեջ: Կարող ենք ավելի փոքր ձևաման վերցնել, որպեսզի տորթն առավել բարձր լինի: Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 15 րոպե թխում ենք:
- Պատրաստի բիսկվիթը սառելուց հետո ձևամանից հանում ենք և եզրերից 1 սմ կտրում, այնուհետև կրկին տեղափոխում ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք կրեմ-սուֆլեն: Սպիտակուցները կիտրոնի աղի կես մասի հետ խառնում ենք և աստիճանաբար ավելացնում շաքարավազի կեսը և որոշ ժամանակով սենյակային ջերմաստիճանում ենք թողնում: Փափկեցրած կարագը խտացրած կաթի հետ հարում ենք:
Ժելատինի վրա սառը ջուր ենք լցնում և 10 րոպե հանգիստ թողնում, այնուհետև ավելացնում ենք մնացած շաքարավազն ու կիտրոնի աղը: Ուռած ժելատինը գոլորշու վրա տաքացնում ենք, որպեսզի լուծվի և թողնում ենք թեթևակի սառչի: Այժմ ժելատինն աստիճանավբար լցնում եք սպիտակուցների մեջ և խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք խտացրած կաթն ու խառնում:
- Վերցնում ենք բիսկվիթով ձևամանը և կրեմի կեսը լցնում ենք բիսկվիթի վրա, այնուհետև շարում ենք <Թռչնի կաթ> կոնֆետները: Աշխատում ենք կոնֆետները հավասար հեռավորության վրա դնել: Լցնում ենք կրեմի մյուս կեսը և տորթը գիշերը սառնարանում ենք թողնում: Առավոտյան սառնարանից հանում ենք, վարսահարդարիչով ձևամանի կողքերը տաքացնում և հեշտությամբ ձևամանը հանում:
Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք և շոկոլադի հետ խառնում այնքան, մինչև շոկոլադը լուծվի: Անուհետև ջնարակը լցնում ենք տորթի կենտրոնում և թիակով տարածում: Կարող ենք ձևավորել հատապտուղներով:
- Ահա և վերջ:
Ի դեպ, եթե Թռչնի կաթ սիրում եք, ապա Թռչնի կաթի այս բաղադրատոմսը ևս կհավանեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: