- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 20-25 minutes
Բուլկի ”Ճնճղուկներ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը ջրի հետ խառնում ենք և մի քիչ տաքացնում, ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը, խառնում ենք, որից հետո մի քիչ ալյուր ավելացնում և լավ խառնում։ Անձեռոցիկով ծածկում ենք և 10-15 րոպեով տաք տեղ դնում։ Ավելացնում ենք ձուն և 70 գր փափկեցրած կարագը, աղը, վանիլինը, խառնում ենք, ավելացնում ենք մնացած ալյուրը և խմոր ենք հունցում։ Խմորը լցնում ենք խորը տարայի մեջ, ծածկում ենք և մոտ 1 ժամով դնում սառնարանը։ Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ չափերով ավելանում է։
- Հասունացած խմորը մի քանի մասի ենք բաժանում (խմորի չափից է կախված բուլկիների մեծությունը)։ Խմորի մի մասը օվալաձև գրտնակում ենք և ձևավորում ճնճղուկի գլուխն ու կտուցը։ Կտրվածքներ ենք անում, այնպես, ինչպես նկարում է պատկերված։
- Կտրվածքների կեսը դեպի վերև ենք ծալում` դա ճնճղուկի թևն է։
- Տապակը բուսայուղով պատում ենք և ձևավորած ճնճղուկները տեղափոխում տապակի մեջ։ Ճնճղուկի աչքերը ձևավորում ենք չամիչի կամ սալորաչրի կտորներով։ Բուլկիները թխում ենք 20-25 րոպե` մինչև 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում (կախված ջեռոցի հզորությունից)։ Պատրաստի բուլկիների վրա հալեցրած կարագ ենք քսում։
- Բարի ախորժակ։
Այսպիսով, ճնճղուկի տեսքով բուլկի, որը կարող եք մատուցել նախաճաշին և ուրախացնել Ձեր փոքրիկ հրաշքներին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: