- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Կարտոֆիլով և դդմիկով ուտեստ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4: Կարտոֆիլը մաքրում ենք, ոչ մեծ կտորներով կտրատում և աղաջրում եփում ենք մինչև կիսով չափ եփվի։ Այդ ընթացքում սոխն ու սխտորը մանրացնում ենք և մի քիչ ձիթայուղի մեջ տապակում։ Ավելացնում ենք ուրցը, մեկ պտղունց աղը և կտրատած դդմիկը։ Տապակում ենք մինչև դդմիկը պատրաստ լինի: Ժամանակ առ ժամանակ սիլիկոնե թիակով խառնում ենք։
- Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և մոտ 5 րոպե տապակում։ Ավելացնում ենք դդմիկը, կիտրոնի կեղևը, 2 րոպե հետո ավելացնում ենք նաև սերուցքը։ Ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում։ Կրակի տակն իջեցնում ենք և կափարիչը չբացելով թողնում ենք 5 րոպե շոգեխաշվի։
- Կանաչին մանրացնում ենք և ավելացնում ենք կարտոֆիլի մեջ:
- Մատուցում ենք:
Ի դեպ, ցանկության դեպքում, դդմիկով ուտեստ կարող եք մատուցել ուտեստի վրա կիտրոնահյութ ցողելով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շաաատ համեղ էր:Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Շաաատ եմ սիրում այս կայքը))
Սիրելի Քնարիկ, ուրախ ենք, որ լավ է ստացվել, մաղթում ենք նորանոր համեղ փորձարկումներ, իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի միշտ հետաքրքիր բաղադրատոմսեր ներկայացնենք 🙂
շատ համեղեր շնորհակալություն
Սիրելի Ալլա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)