- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 15-20 minutes
Դդումով կարկանդակներ մսային միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաքանակը` 24 հատ: Դդմի կտորները գոլորշու վրա կամ ջրում խաշում ենք մինչև փափկեն, այնուհետև ճզմում ենք մինչև խյուսանման զանգված ստանանք։ Սառեցնում ենք։ Ջուրը չոր խմորիչի հետ խառնում ենք մինչև վերջինս ամբողջությամբ լուծվի։ Ալյուրը, խմորիչով խառնուրդն ու դդմի խյուսը խառնում ենք իրար ու խմոր հունցում (պետք է ալյուրն ամբողջությամբ ներծծվի)։ Այնուհետև 15 րոպե թողնում ենք, որ հանգստանա, ինչից հետո ևս մեկ անգամ հունցում ենք, 60 րոպե թողնում, որ խմորը հասունանա և չափերով 2 անգամ ավելանա։
- Կաղամբը կտրատում ենք, աղ անում և 5-10 րոպե թողնում, որպեսզի կաղամբի ջուրը դուրս գա։ Այնուհետև կաղամբը լվանում ենք և չորացնում։ Մինչև խմորը կբարձրանա, պատրաստում ենք միջուկը։
Սոխն ու կոճապղպեղը մանր կտրատում ենք և մի քիչ բուսայուղի մեջ տապակում։ Ավելացնում ենք խճողակը, տապակում ենք, այնուհետև ավելացնում քերած գազարը, գինին, սոյայի սոուսը, պղպեղը։ Տապակում ենք ևս մի քանի րոպե, այնուհետև վերցնում ենք կրակից և ավելացնում կաղամբը, շաքարավազը և աղը:
- Այնուհետև խմորը կրկին հունցում ենք (պետք է այնպես անենք, որ խմորի մեջ գոյացած պղպջակներից ազատվենք)։ Դրա համար խմորը մի քանի անգամ բարակ գրտնակում ենք, ծալում և կրկին գրտնակում։ Եթե արիշտա կտրող սարք ունենք, դրանով ավելի հեշտ կլինի այս գործընթացն իրականացնել։ Այնուհետև խմորից 45 գրամանոց կտորներ ենք առանձնացնում, շրջանաձև գրտնակում, այնպես, ինչպես պելմենների խմորը` մեջտեղի հատվածը հաստ, եզրերինը` բարակ։ Խմորի մեջտեղում դնում ենք 1 ճ/գդ միջուկը և եզրերը սեղմում։ Կարկանդակները դնում ենք շոգեեփ սարքի մեջ և թողնում 15 րոպե, որպեսզի հանգստանան։
- Թույլ շոգու վրա 15-20 րոպե խաշում ենք։ Այնուհետև կրակն անջատում, բայց 2-3 րոպե անց ենք միայն կափարիչը բացում։ Կարկանդակները սառեցնում ենք։
- Բարի ախորժակ:
Անչափ համեղ դդումով կարկանդակներ, որոնք շատ հեշտությամբ կպատրաստեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: