- Yield: Անմիջապես
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 50-60 minutes
Մսով և ձվով ուտեստ
Բաղադրիչներ
- հնդկահավ - 800 գր (խճողակ)
- ձու - 5 հատ
- սոխ - 3 գլուխ
- հաց սպիտակ - 100 գր (փշրանք)
- մաղադանոս - 1 կապ
- սպիտակաձավար - 30 գր
- բուսայուղ - 1 ճ/գդ
- շաքարավազ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մսով այս շատ համեղ հացը կոտլետների այլընտրանքային տարբերակն է։ Ընդ որում, ավելի քիչ եք տանջվում, իսկ արդյունքը հիանալի է։ Սոխը մանր կտրատում ենք։ Սոխի կեսը բուսայուղի մեջ տապակում ենք, վրան շաքարավազ ենք լցնում։ Հնդկահավի խճողակը, հում և տապակած սոխը, հացի փշրանքները, սպիտակաձավարը, մանրացված մաղադանոսը և 1 հում ձուն խառնում ենք իրար, աղ և պղպեղ ենք անում և կրկին խառնում։ 4 ձուն պինդ եփում ենք։ Ուղղանկյունաձև ձևամանը բուսայուղով ենք պատում և խճողակի կեսը լցնում ձևամանի մեջ։ Վրան ենք լցնում ձվերը։ Մսով հացը ծածկում ենք մնացած խճողակով։
- Թխում ենք 50-60 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Անհրաժեշտության դեպքում ավելորդ յուղը դատարկում ենք։
Հագեցնող և սննդարար մսով ուտեստ, որը սառը վիճակում կարելի է որպես բուտերբրոդ մատուցել, իսկ տաք վիճակում մատուցել ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, պաստայի, եփած և շոգեխաշած բանջարեղենի հետ։ Փորձեք և անպայման կհավանեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: