- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե-կաթնաշոռային աղանդեր բանանով
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 110 գր
- կաթնաշոռ - 200 գր
- վաֆլի - 2 հատ
- կարագ - 60 գր
- բանան - 1,5 հատ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Վաֆլե շերտերը բլենդերում մանրացնում ենք։ Կաթնաշոռը պատառաքաղով տրորում ենք։ Կաթնաշոռին վաֆլե փշրանք ենք ավելացնում և լավ խառնում։ 90 գր շոկոլադը կտորների ենք բաժանում և կարագի հետ միասին լցնում ամանի մեջ, որից հետո միակրոալիքային վառարանում հալեցնում։ Լավ խառնում ենք։ Շոկոլադով ու կարագով զանգվածը լցնում ենք կաթնաշոռի վրա, լավ խառնում ենք։ Ըստ անհրաժեշտության կարող ենք մի քիչ էլ շաքարավազ ավելացնել։ Այս աղանդերը կարող եք երկու տարբերակով մատուցել։ Առաջին տարբերակի դեպքում կարող եք զանգվածը տարածել սննդային փաթեթի վրա ու վրան բանան դնել:
- Այնուհետև պետք է «երշիկ» ձևավորել և 20 րոպեով դնել սառնարանի մեջ։
- Մատուցման երկրորդ տարբերակի դեպքում բանանը շրջաններով կտրատում ենք։ Մի փոքր խմոր ենք կտրում և լոշիկ ձևավորում, որի մեջտեղում դնում ենք բանանը։
- Այնուհետև գնդիկներ ենք ձևավորում և 20 րոպեով դնում ենք սառնարանի մեջ։
- Սառնարանից հանելուց հետո մանր քերիչով 20 գր շոկոլադ ենք քերում և պատրաստի գնդիկները կամ «երշիկները» թաթախում շոկոլադի մեջ։
- Կարող ենք մատուցել։ Բարի ախորժակ։
Ի դեպ, բանանով աղանդերը կարող ենք մատուցել մեկ բաժակ հյութի կամ սուրճի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
lavna
Շնորհակալ ենք գնահատելու համար 🙂
sat lavna
Անչափ շնորհակալություն 🙂
Shaaaat lavneq, misht hetevum em cez, shnorhavor ….
Շնորհակալ ենք Նելլի ջան 🙂