- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Հունական ուտեստ ”Մուսակա”
Բաղադրիչներ
- սմբուկ - 600 գր
- ձիթայուղ - 80 մլ
- սոխ - 1 գլուխ
- միս տավարի (աղացած) - 600 գր
- գինի սպիտակ - 200 մլ (չոր)
- լոլիկ - 400 գր
- աղ ծովի - ըստ ճաշակի
- մաղադանոս - 2 թ/գդ (չորացրած)
- դարչին - 0.5 թ/գդ (աղացած)
- եղեգնաշաքար - 5 գր
- կարտոֆիլ - 500 գր
- կաթ - 500 մլ
- ալյուր - 40 գր
- կարագ - 50 գր
- մշկընկույզ (мускатный орех) - 0.5 թ/գդ (քերած)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 10: Մուսական, ի սկզբանե, հունական ուտեստ է եղել, որը այլ ազգերը ընթացքում մի քիչ փոփոխության են ենթարկել։ Այն ընդհանուր առմամբ մսի խճողակով, սմբուկով և բեշամել սոուսով ջեռեփուկ է։
Սմբուկը 1-1,5 սմ հաստությամբ շերտերով կտրատում ենք, շարում տապակի մեջ և վրան ձիթայուղ ենք ցողում։ Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30 րոպե թխում ենք մինչև սմբուկը փափկի։
- Սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև կիսաթափանցիկ դառնա։
- Խճողակը լցնում ենք սոխի վրա և տապակում ենք, անընդհատ խառնում ենք մինչև միսը գույնը փոխի։ Այնուհետև ավելացնում ենք գինին և բաց կափարիչով մոտ 20 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։
- Լոլիկների վրա խաչաձև կտրվածք ենք անում, մի քանի րոպեով դնում եռման ջրի մեջ, այնուհետև կեղևազատում։ Լոլիկները խորանարդիկներով կտրատում ենք (կամ բլենդերում մանրացնում) և ավելացնում միսը։ Աղ ենք անում և ևս 20 րոպե խառնելով շոգեխաշում: Ավելացնում ենք համեմունքները։ Եթե սոուսը թթվաշ է, ապա մի քիչ շագանակագույն շաքարավազ ենք ավելացնում (կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել)։ Խառնում ենք և կրակի տակն անջատում։
- Կարտոֆիլը մաքրում ենք և 0,5 սմ հաստությամբ կտորներով կտրատում, աղ անում և տապակում մինչև կիսաեփ դառնա։ Այնուհետև հավասար շերտով շարում ենք ձևամանի մեջ։
- Կարտոֆիլի վրա ենք դնում պատրաստի խճողակը և հարթեցնում ենք։
- Վրան ենք դնում ջեռոցում եփված սմբուկները։
- Վրան բեշամել սոուս ենք լցնում: Ալյուրը կարագի հետ տապակում ենք, անընդհատ խառնելով, ավելացնում ենք սառը կաթը։ Սոուսը տաքացնում ենք մինչև թանձրանա, բայց չենք եռացնում։ Ավելացնում ենք աղն ու մշկընկույզը։ Մուսական թխում ենք 30-40 րոպե` մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Ահա և վերջ:
Այսպիսի ուտեստ կարելի է մատուցել թե սառը, թե տաք վիճակում, բայց սառը վիճակում այն ավելի հեշտ է կտրվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev Zez naxorox knereq im graci hamar qani vor Zer grac Musakan khamarei sxal……Nax Musakan smbukner@ chen dnum jeroci mej ayl dranq tapakum en sovorakan zetov…Isk kremi hamar naev petqe avelacnel havgit ev panir, vorpisi Zer grac Musakai Bessamel-krem@ hamov lini……Naxoroq knereq….Ev shnorhakalutyun….