- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8: Խմորիչը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, աղը, թթվասերը, ձուն և հալեցրած կարագը։ Լավ խառնում ենք։ Ալյուրը մաղում ենք և խմոր հունցում, այնուհետև ծածկում ենք սրբիչով և 25-30 րոպեով տաք տեղ դնում, որպեսզի խմորը հասունանա։
- 40 գր շաքարավազը խառնում ենք դարչնի հետ։ Խնձորները լվանում ենք, սերմերը հանում և կտրատում։ Խնձորի յուրաքանչյուր կտորը շաքարավազով և դարչնով խառնուրդի մեջ ենք թաթախում։
- 25-30 րոպե հետո խմորը պետք է ծավալով ավելացած լինի։ 0,7 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք և խմորից շրջաններ կտրում:
- Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում մի կտոր խնձոր ենք դնում, փաթաթում խմորի մեջ և դնում բուսայուղով պատված յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Վրան ցանում ենք դարչնի հետ խառնած մնացած շաքարավազը։
- 15 րոպե թողնում ենք տաք տեղում, որպեսզի շերտերը մի փոքր «հասնեն»։ Թխում ենք 20-25 րոպե նախապես մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում,մինչև պիրոգը կարմրի։
- Պատրաստի պիրոգը հանում ենք ջեռոցից, ըստ ցանկության շաքարի փոշի ցանում, ինչից հետո կարող ենք արդեն մատուցել։ Պիրոգի կտորները հեշտությամբ առանձնանում են իրարից:
Ի դեպ, խնձորով պիրոգ շատ հարմար է մատուցել մեկ բաժակ թեյի հետ, որն ավելի է ընդգծում պիրոգի համը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lavner
Անչափ շնորհակալ ենք 🙂