- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 35-40 minutes
Պիրոգ ձկով
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- կաթ - 100 մլ
- խմորիչ - 3,5 գր (չոր)
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
- կարագ - 70 գր (հալեցրած)
- ալյուր - 370 գր
- Միջուկի համար`
- ձուկ - 600 գր (իշխանի փափկամիս)
- պանիր մոցարելլա - 200 գր
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- լոլիկ - 1 հատ
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձու - 1 հատ (վրան քսելու համար)
Քայլերի հաջորդականություն
- Կաթը մինչև 30 աստիճան տաքացնում ենք։ Ավելացնում ենք խմորիչը, 1 ճ/գդ շաքարավազը, թողնում ենք սառչի և փրփրի։ Ավելացնում ենք մնացած շաքարավազը, աղը, կարագը, ձուն, ալյուրը և խմոր ենք հունցում։
- 1,5-2 ժամով տաք տեղ ենք դնում, որպեսզի խմորը հասունանա։
- Լոլիկները կտրատում ենք շրջաններով, իսկ տաքդեղը՝ շրջաններով կամ կիսաշրջաններով։ Մոցարելլան շրջաններով կտրատում ենք։ Իշխանը կաշվեհան և ոսկրահան ենք անում, այնուհետև կտրատում 2,5 սմ հաստությամբ շերտերով։
- Մեծ տապակը յուղաթղթապատում ենք։ Ձևավորում ենք պիրոգը: Գրտնակում ենք 0,6 սմ հաստությամբ շրջան, եզրերից 3,5 սմ բաց ենք թողնում և իշխանի շերտերը շրջանաձև շարում։ Աղ և պղպեղ ենք անում։
- Եզրերի խմորը դեպի ներս ենք ծալում և լավ սեղմում։ Գլանիկ է ստացվում։ Գլանիկը մոտ 4 սմ լայնությամբ կտրատում ենք և շրջում` ձկան հատվածով դեպի վերև։
- Մնացած ձուկը կտրատում ենք և դնում պիրոգի մեջտեղը։
- Վրան ենք լցնում լոլիկներն ու տաքդեղը։
- Աղ և պղպեղ ենք անում, այնուհետև դնում մոցարելլայի շերտը։ Կարող ենք չորացրած կանաչի ցանել։
- Պիրոգը 30 րոպե թողնում ենք հասունանա։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք և պիրոգը 20-25 րոպե թխում։ Այնուհետև հանում ենք, վրան ձու քսում և ևս 10 րոպե թխում։
Այսպիսով, շատ համեղ պիրոգ ձկով և մոցարելլա պանրով, որը Ձեր տոնական սեղանի զարդը կդառնա 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: