- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 50-60 minutes
Արբած տանձ
Բաղադրիչներ
- տանձ - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- նարինջ - 1 հատ
- կիտրոն - 1 հատ
- դարչին - 2 ձողիկ
- աստղային անիսոն - 2-3 աստղիկ
- գինի կարմիր - 1 շիշ
- Մատուցման համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 80 մլ
- կարագ - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 3: Շաքարավազը, կիտրոնի կեղևը, նարնջի կեղևն ու հյութը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք դարչնի ձողիկները ու անիսոնը։ Վրան մեկ շիշ գինի ենք լցնում և դնում միջին ուժեղության կրակի վրա։
- Քանի դեռ գինին տաքանում է, տանձը մաքրում ենք և սերմերը հանում։ Տանձի հետևամասը թեթևակի կտրում ենք, որպեսզի հնարավոր լինի ափսեի մեջ կանգնացնել։
- Այնուհետև տանձերը ընկղմում ենք եռացող գինու մեջ և 50-60 րոպե միջին ուժեղության կրակի վրա եփում` մինչև տանձերը մուգ կարմիր դառնան և փափկեն։
- Մինչև տանձը պատրաստ լինի, պատրաստում ենք շոկոլադային մուսսը: Շոկոլադը ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ և գոլորշու վրա տաքացնում ենք մինչև կարագը հալչի։ Այդ ընթացքում միկրոալիքային վառարանում տաքացնում ենք սերուցքը, ինչից հետո լցնում շոկոլադով ու կարագով զանգվածի մեջ և հարում այնքան, մինչև շոկոլադը լուծվի և հարթ ու փայլուն ջնարակ ստացվի։ Ահա և վերջ:
Այսպիսի տանձ կարելի է մատուցել շոկոլադային սոուսի կամ վանիլային պաղպաղակի գնդիկի հետ։ Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: