- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15-20 minutes
Շոկոլադե փանքեյք
Բաղադրիչներ
- Կարամելային սոուսի համար՝
- շաքարավազ - 1 բաժակ
- ջուր - 1/4 բաժակ
- կարագ - 55 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 1/2 բաժակ
- աղ - 1 պտղունց
- Փանքեյքի համար՝
- շոկոլադ սև - 40 գր
- կարագ - 28 գր
- ալյուր - 1 բաժակ
- աղ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- կակաո - 3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- կաթ - 3/4 բաժակ
- Ինչպես նաև՝
- բանան - 2 հատ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- ընկույզ - 1 բուռ (կտրատած)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Պատրաստում ենք կարամելային սոուսը։ Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և միջին ուժեղության կրակի վրա եփում: Ընթացքում պարբերաբար կաթսան շարժում ենք, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
Կարամելը վերցնում ենք կրակի վրայից և կարագ ավելացնում, խառնիչով խառնում ենք։ Եթե կարագը կարամելի մեջ հավասար տարածվել է, ապա լցնում ենք տաք սերուցքը և շարունակում ենք հարել։ Պետք է զգույշ լինենք, քանի որ զանգվածը փրփրելու է։ Վերջում 1 պտղունց աղ ենք ավելացնում (կարամելը կարող ենք լցնել ապակյա տարայի մեջ և 3 շաբաթ պահել սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ տաքացնել)։
- Պատրաստում ենք շոկոլադե փանքեյքերը։ Շոկոլադն ու կարագը լցնում ենք միջին չափի կաթսայի մեջ, դնում միկրոալիքային վառարանի մեջ և միջին ուժեղության վրա 1 րոպե տաքացնում ենք։ Այնուհետև հանում ենք, խառնում և ըստ անհրաժեշտության կրկին դնում միկրոալիքային վառարանի մեջ։ Այս ամենից հետո մի կողմ ենք դնում, որպեսզի մի քիչ սառչի։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում աղը, փխրեցուցիչը, կակաոն և ալյուրը։
- Շոկոլադե խառնուրդի մեջ ենք լցնում ձուն, շաքարավազը և կաթը։ Խառնիչով խառնում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Այնուհետև ավելացնում ենք ալյուրով խառնուրդը և հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։
- Չոր, չկպչուն ծածկույթով թավան տաքացնում ենք միջին ուժեղության կրակի վրա (եթե տեֆլոնից թավա չկա, ապա պետք է թավան բուսայուղով պատել) և 1 լիքը գդալ խմորը դնում թավայի կենտրոնում։
- Փանքեյքը 1-2 րոպե տապակում ենք մինչ մակերևույթին պղպջակներ առաջանան։ Շրջում ենք և հակառակ երեսից ևս տապակում։ Այդպես պատրաստում ենք բոլոր փանքեյքերը։
- Բանանները կտրատում ենք շրջաններով և վրան կիտրոնահյութ ցողում։
- Փանքեյքը մատուցում ենք բանանի կտորների հետ, իսկ վրան լցնում կարամելային սոուսն ու ընկույզ ցանում։Ահա և վերջ:
Նուրբ ու համեղ այս փանքեյքը կարող ենք պատրաստել յուրաքանչյուր առիթի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: