- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Ելակով աղանդեր
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- կարագ - 110 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ալյուր - 150 գր
- Միջուկի համար՝
- ջուր - 500 մլ
- շաքարավազ - 350 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 6 ճ/գդ
- ժելե ելակի համով - 170 գր
- ելակ - 2 կգ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8:
Փափկեցրած կարագը տրորում ենք շաքարավազի և ալյուրի հետ ու մատներով տարածում հրակայուն ամանի մեջ։ Թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում` մոտ 10-15 րոպե, մինչև եզրերը կարմրեն։ Ջեռոցից հանում ենք և սառեցնում:
Ջուրը, շաքարավազը և եգիպտացորենի օսլան հասցնում ենք եռման աստիճանի և խառնում ենք մինչև թանձրանա, ինչից հետո վերցնում ենք կրակից։ Մի քիչ սառեցնում ենք (եթե եռման վիճակում ժելեն ավելացնենք, ապա այն չի պնդանա), այնուհետև ավելացնում ելակով ժելեն և խառնում մինչև այն ամբողջությամբ լուծվի։ Հասցնում ենք սենյակային ջերմաստիճանի և ավելացնում ելակը։
- Միջուկը լցնում ենք պատրաստի հիմքի վրա և դնում ենք սառնարանի մեջ մինչև ամբողջությամբ սառչի։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, ելակով աղանդեր կարելի է մատուցել հարած սերուցքի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT LAVNA
Շատ շնորհակալ ենք Լիլիթ ջան 🙂