- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 30-40 minutes
- Cook Time: 25 minutes
Մսի խճողակ կոտլետի համար
Բաղադրիչներ
- միս խոզի - 0,5 կգ
- միս տավարի - 0,5 կգ
- սոխ - 2 հատ
- հաց սպիտակ - 1/4 հատ (բատոն)
- կաթ - 100 մլ
- պաքսիմատ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կոտլետի խճողակի պատրաստելու համար ցանկալի է միմյանց խառնել տարբեր տեսակի մսատեսակներ, քանի որ այդպես կոտլետներն առավել հետաքրքիր համ են ունենում:
Միսը ջլահան ենք անում և թաղանթը հեռացնում։
- Ցանկալի է միսը մսաղացով 2-3 անգամ աղալ (հեշտ աղալու համար այն պետք է նախապես սառեցնել)։
Խճողակի մեջ հաց ենք ավելացնում, որը նախապես փափկեցնում ենք կաթի մեջ: Այնուհետև զանգվածին ենք ավելացնում սոխը, համեմում աղ և պղպեղով:
- Որպեսզի կոտլետները հաջող ստացվեն, լավ կլինի ձեռքով հունցենք, իսկ կոտլետներ ձևավորելիս` մի քանի անգամ ձեռքից-ձեռք գցենք (ձեռքերը պետք է ջրի մեջ թրջել, որպեսզի խճողակը ձեռքերին չկպչի)։
Կոտլետներ պատրաստելուց առաջ միսը պատում ենք պաքսիմատով: Կոտլետների մեջ լավ կլինի ձու չավելացնել, որպեսզի վերջինս ձիգ չլինի։
Ավելի հյութեղ կոտլետներ ստանալու համար խճողակի մեջ կարող եք նաև գազար, սխտոր, դդմիկ, կամ կարտոֆիլ ավելացնել, որոնք պետք է նախապես բլենդերով մանրեցնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: