- Yield: Անմիջապես
- Prep Time: 20-25 minutes
- Cook Time: 35 minutes
Պիրոգ ”Կիշ Լորեն”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու աղը լցնում ենք ամանի մեջ և խառնում։ Կարագը կտրատում ենք խորանարդենրով և խառնում ալյուրի հետ։ Մատների ծայրով ալյուրը տրորում ենք կարագի հետ, որպեսզի ավազանման զանգված ստանանք։ Ավելացնում ենք ձվերը։ Համասեռ խմոր ենք հունցում։ Վերջում խմորը հունցում ենք ալրապատ սեղանի վրա և գրտնակում 3 մմ հաստությամբ: Այս ամենից հետո խմորը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Սառնարանից հանելուց հետո, խմորը թողնում ենք 5-10 րոպե, այնուհետև փաթաթում գրտնակի վրա։ Խմորը տեղափոխում ենք օղակի կամ ձևամանի մեջ. զգուշորեն սեղմում ենք ձևամանի մեջ, բայց այնպես, որ այն նաև կողքերով դեպի վերև բարձրանա։
- Ձևամանից դուրս մնացած հատվածները կտրում ենք և խմորի եզրերը մի քիչ օղակից վերև բարձրացնում:
- Ձևամանի հատակը ծակծկում ենք պատառաքաղով (ցանկության դեպքում կողքերը կարող ենք ձևավորել): Այժմ խմորով ձևամանը մոտ 10-15 րոպեով դնում ենք սառցարանը։
- Սառած հում խմորի վրա յուղաթուղթ և ծանրություն ենք դնում ու 15 րոպեով տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը։
- Պատրաստում ենք միջուկը: Բեկոնը ձողաձև կտրատում ենք և թեթևակի տապակում։ Դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը միջից դուրս գա։ Թխված շերտը ջեռոցից հանում ենք, ծանրությունը յուղաթղթով հանդերձ դնում մի կողմ: Խմորի վրա ձու ենք քսում և ևս 10 րոպեով դնում ջեռոցը։ Թխված շերտը սառեցնում ենք, բեկոնը շարում վրան։
- Քերում ենք պանիրը։ Միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և խառնիչով խառնում։ Պանիրը դնում ենք բեկոնի վրա, այնուհետև լցնում ենք սերուցքային խառնուրդը։ Դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում այնքան, մինչև տապակը շարժելիս միջուկի մեջտեղի մասը թրթռա։ Այն պետք է ախորժաբեր ոսկեգույն լինի (եթե գույնը ոսկեգույն է, սակայն միջուկը դեռ ջրիկ է, ծածկում ենք փայլաթիթեղով և թխում մինչև պատրաստ լինի)։
Ի դեպ, եթե պիրոգ պատրաստելիս շվեյցարական պանիր չեք գտնում, կարող եք պանրի տեսակը փոխել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: