- Yield: Անմիջապես
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 40-45 minutes
Մեղրով բիսկվիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը, շաքարավազն ու մեղրը նվազագույնը 10 րոպե հարում ենք մինչ ստանանք խիտ սպիտակ զանգված (խմորը մոտ 4 անգամ պետք է ավելանա): Այնուհետև զգուշորեն ալյուր ենք լցնում և վերից-վար շարժումներով խառնում:
- Լցնում ենք ձևամանի մեջ:
- Թխում ենք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն բիսկվիթի միջից չոր դուրս գա, ուրեմն խմորը պատրաստ է:
Խմորը սառեցնում ենք, այնուհետև ձևամանից հանում:
- Եփած խտացրած կաթը հարում ենք 150 գր կարագի հետ: Բիսկվիթը բաժանում ենք 3 շերտի և յուրաքանչյուր շերտը պատում կրեմով: Վերջին շերտի վրա կրեմ չենք քսում:
- Պատրաստում ենք ջնարակը: Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում, ավելացնում ենք շաքարավազը, ջուրն ու կակաոն։ Մոտ մեկ րոպե թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։
Տորթի վերևամասում ջնարակ ենք լցնում և մեջտեղի հատվածում ընկույզ ցանում: Կարող ենք անմիջապես համտեսել:
- Բարի ախորժակ:
Ի դեպ, կարող եք բիսկվիթ պատաստելիս, ձվի սպիտակուցներն ու դեղնուցները առանձին հարել, այնուհետև միացնել իրար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: