Ինչպես պատրաստել թթխմոր հացի համար

ttxmor-haci-hamar-6

Առանց խմորիչի հացը կատարյալ տարբերակ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց սննդակարգին հետևում են կամ դիետա են պահում։ Հաճախ հացի մեջ անհայտ ծագման խմորիչի փոխարեն տարեկանի թթխմոր են օգտագործում։
Տնային պայմաններում թթխմոր պատրաստելը բարդ չէ, կարևորը համբերությամբ զինվելն է, քանի որ թթխմորի հասունացման համար մի քանի օր է հարկավոր։

Մաքուր պլաստմասե կամ ապակյա տարայի մեջ (1լ կամ ավելի լավ է 1.5լ տարողությամբ) 50 գր տարեկանի ալյուր և 50-100 մլ գոլ ջուր լցրեք (ջուրը 40 աստիճանից տաք պետք է չլինի, այլապես թթխմորը չի ստացվի) և խառնեք։ Պետք է ստացվի թթվասերից մի փոքր ավելի թույլ կազմության խմոր: Ապակյա տարան կափարիչով կամ փայլաթիթեղով ծածկեք (ոչ շատ կիպ) և 24 ժամ պահեք տաք տեղում։

ttxmor-haci-hamar-3

Հաջորդ օրը թթխմորի վրա 50 գր տարեկանի ալյուր և 50 մլ գոլ ջուր լցրեք, լավ խառնեք և կրկին տաք տեղ դրեք։ Նույն գործողությունը կրկնեք երրորդ և չորրորդ օրերին, այնուհետև ևս 24 ժամով տաք տեղ դրեք։

ttxmor-haci-hamar-4

Հինգերորդ օրը թթխմորը պատրաստ է: Այն պետք է լինի մանր պղպջակներով ու ունենա գինու բույր, ինչը վկայում է խմորիչի մեջ կաթնաթթվային բակտերիաների առկայույթյան մասին, որոնք շատ օգտակար են աղիների համար։ Հենց այդպիսի խմորիչն են օգտագործում հաց թխելու համար։

Պատրաստի թթխմորը կարող եք երկու շաբաթ սառնարանում պահել։ Եթե ցանկանում եք հաց թխել, ապա 1 օր առաջ վերցրեք անհրաժեշտ քանակությամբ թթխմոր, մեկ ժամ  սենյակային ջերմաստիճանում թողեք, որպեսզի այն«արթնանա», այնուհետև վրան ալյուր և ջուր լցրեք,  24 ժամ հանգիստ թողեք, ինչից հետո կարող եք թխել։

ttxmor-haci-hamar-5

Օգտակար խորհուրդներ թթխմոր պատրաստելիս

  • Թթխմորի համար ամենահարմարը տարեկանի ալյուրն է։
  • Հասունացման ընթացքում խմորը կարող է շարժվել, բլթբլթալ և չափերով ավելանալ։
  • Եթե թթխմորը գույնը փոխել է (կարմիր, կանաչ, կապույտ կամ սև) և տհաճ հոտ ունի, նշանակում է, որ այն փչացել է և արդեն պիտանի չէ։
  • Որպեսզի ամեն անգամ խմորիչի հասունացման համար 5 օր չսպասեք, միշտ 4-5 ճ/գդ թթխմոր պահեք սառնարանում։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Բարև Ձեզ, կարող եք ցանկացած հաց պատրաստել, մի փոքր քունջութ ավելացնել և ստանալ քունջութով հաց 🙂

    1. Բարև Ձեզ, հնարավոր է՝ շուտով այդ բաղադրատոմսը տեղադրենք 🙂

  1. Բարև ձեզ : Մանկությունիցս հիշում եմ ,որ տատիկս պատրաստի խմորից մի գունդ պահում էր որպես հաջորդ խմորի թթխմոր :Այս դեպքում էլ կարող ենք ՞
    արդյոք նույն ձև անել:չ

    1. Բարև Ձեզ Լուսինե ջան, այո, այս խմորից նույնպես կարող եք պահել և օգտագործել որպես հաջորդ խմորի թթխմոր ։)

    1. Բարև Ձեզ, Հացթուխը դրոժն է (խմորիչը), իսկ թթխմորն այլ է, սակայն կատարում է նույն գործառույթը ինչ-որ դրոժը ։)

  2. Բարև Ձեզ:Իսկ խմորի մեջ ինչ չափաքանակով պետք է լցնենք?

    1. Բարև Ձեզ: Մոտ 150 գր տնական պատրաստման թթխմոր 2-3 հացի համար:

  3. Բարև ձեզ Շեֆ խոհարար!
    Խնդրում եմ պատասխանեք, որքան թթխմորի զանգված է պետք խառնել 50կգ ալյուրից փամփլիկ հացի խմոր պատրաստելու համար։

  4. Ինչպես իմանամ դրոշը հին է թե վեչ նախքան խմորը պատրաստելը

    1. Սիրելի Արմինե, եթե խմորիչն օճառի բույր ունի և չի լուծվում, ուրեմն հին է: 🙂

  5. Բարև ձեզ Շեֆ խոհարար խնդրում եմ ինձ ասեք ի՞նչ է նշանակում տարեկանի սլյուրը։

      1. բարև ձեզ կասեք արդեն պատրաստի թթխմորին ինչքան ալյուր և ջուր պիտի ավլացնենք որ հաց թխենք??մոտավոր ինչպիսի խմոր պիտի ստանամնք??

  6. Թթխմորը կարծես թե շատ լավ է ստացվել: Իսկ որքա՞ն թթխմոր է անհրաժեշտ 1կգ ալյուրին: Ամեն անգամ մի պուճուր մա՞սն ենք օգտագործելու, մյուսը՝ սառեցնելու, թե՞ կարող ենք ամբողջն օգտագործել, հետո ամբողջից մի մաս պահել հաջորդ հացի համար:

  7. Բարև ձեզ միայն տարեկանի ալյուրով է ստացվում

    1. Բարև Ձեզ, սիրելի Հռիփսիմե։ Այս տարբերակը պատրաստվում է տարեկանի ալյուրով։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *