- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Լցոնված տաքդեղ
Բաղադրիչներ
- տաքդեղ - 4-5 հատ (մեծ)
- հավի բուդ - 1 հատ (ապխտած կամ խաշած)
- սունկ շամպինիոն - 300գր
- լոլիկ - 2 հատ
- գազար - 1 հատ
- սոխ - 2 գլուխ
- պանիր քերած - 100-150գր
- սամիթ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Տաքդեղները երկարությամբ կտրում ենք այնպես, որ ամեն կեսի վրա մնա պոչի մի մասը: Սոխը, սունկը և հավի միսը կտրատում ենք խորանարդիկներով: Լոլիկների վրա եռացրած ջուր ենք լցնում, ապա կեղևահանում և մանր կտրատում: Մանրացնում ենք կանաչին: Պանիրը և գազարը անցկացնում ենք մանր քերիչով:
- Տաքդեղների վրա եռացրած ջուր ենք լցնում և թողնում այդպես 3րոպե:
- Թավայի մեջ ենք լցնում սոխն ու գազարը, մի քանի րոպե տապակում, ապա ավելացնում սունկը, տապակում 5-7րոպե: Ավելացնում ենք հավի միսը, լոլիկը, կանաչին, համեմում աղ և պղպեղով: Լավ խառնում ենք և թողնում տապակվի 5րոպե: Վրան լցնում ենք քերած պանրի կեսը, խառնում զանգվածը և անմիջապես անջատում կրակը:
- Բուսայուղով պատված տապակի մեջ ենք շարում տաքդեղները, ապա լցոնում դրանք ստացված խառնուրդով:
- Տեղափոխում ենք ջեռոց եփվելու 30րոպե 180-200աստիճանում:Հանում ենք տապակը, լցոնված տաքդեղների վրա շաղ տալիս քերած պանրի մնացած մասը:
- Կրկին տեղափոխում ենք ջեռոց 5-10րոպեով մինչև պանրի հալչելը և թեթևակի կարմրելը:
Հանում ենք լցոնված տաքդեղը ջեռոցից, և անմիջապես մատուցում:
Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: